Ապրիլ 30, 2024 16:35 Asia/Tehran
  • Անդրադարձ՝ 1965 թվականի ապրիլի 28-ին Դոմինիկյան Հանրապետությունում ԱՄՆ ռազմական միջամտությանը

ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը Կենտրոնական Ամերիկայում գտնվող Դոմինիկյան Հանրապետությունում տեղի ունեցավ ձախամետ և աջամետ խմբերի և զինվորականների միջև բուռն ներքին հակամարտությունների սրումից հետո։ 1965 թվականի ապրիլի 28-ին ամերիկյան զորքերը  մուտք գործեցին  Դոմինիկյան Հանրապետություն և իրենց քաղաքացիներին պաշտպանելու պատրվակով օկուպացրին երկիրը։ Կարճ ժամանակ անց ամերիկացի զորքի թիվը 1500-ից հասավ 40000-ի,որոնք 37  ռազմանավերի աջակցությամբ շրջապատեցին Դոմինիկյան Հանրապետությունը։

1965 թվականի ապրիլի սկզբին հեռարձակված հեռուստատեսային ելույթում, ԱՄՆ նախագահ Լինդոն Բի. Ջոնսոնը խոստովանեց, որ Վիետնամի պատերազմը «կեղտոտ, դաժան և դժվար» էր։  Այնուամենայնիվ,  Ջոնսոնը  այդ տարվա ապրիլի 28-ին, հեռացավ բարոյական այն կողմնորոշումից,որը  նրան մղեց հանդես գալ ելույթով և Միացյալ Նահանգների ծովային հետևակայինների մեծ զորախումբ ուղարկեց Սանտո Դոմինգո՝ նպատակ ունենալով ճնշել նորելուկ  դեմոկրատական ​​հեղափոխությունը: Ջոնսոնի խոսքերով՝  Ամերիկա մայր ցամաքում  «մեկ այլ Կուբայի» վախը կարևոր դեր խաղաց Կարիբյան ավազանի փոքրիկ երկրի վրա հարձակվելու Վաշինգտոնի որոշման մեջ։

ԱՄՆ նախագահ Ջոնսոնը, ակնհայտորեն խախտելով Ամերիկյան երկրների կազմակերպության կանոնադրությունը, որն արգելում էր ուղղակի կամ անուղղակի միջամտությունը անդամ երկրներից որևէ մեկի ներքին կամ արտաքին գործերին, այս երկիր ուղարկեց իր ծովային հետևակայիններին և 82-րդ օդադեսանտային դիվիզիան։

1965 թվականի ապրիլի 28-ին ամերիկյան զորքերը  մուտք գործեցին  Դոմինիկյան Հանրապետություն և իրենց քաղաքացիներին պաշտպանելու պատրվակով օկուպացրին երկիրը

 

ԱՄՆ-ն  հարձակվեց Սանտո Դոմինգոյի վրա ամերիկացիների կյանքը պաշտպանելու պատրվակով, երբ իրականում ԱՄՆ-ն գրավեց Դոմինիկյան տարածքը՝ իր տնտեսական շահերն ու աշխարհաքաղաքական  տիրույթը պաշտպանելու համար:

Ամերիկացի օկուպանտ  ուժերը Դոմինիկյան Հանրապետության փողոցներում ձերբակալել են ամերիկյան հեղաշրջման ընդդիմադիրներին

 

Պատմաբան և նախկին հեղափոխական մարտիկ Ռոբերտո Կասայի խոսքով՝ 1965 թվականին իրականացված դեմոկրատական ​​հեղափոխությունը և ազգային-ազատագրական պատերազմը  20-րդ դարի դոմինիկյան հասարակության  կարևոր իրադարձություններից  էր։

Ամերիկացի մի սպա Դոմինիկյան օկուպացիայի ժամանակ 

 

Փաստորեն դոմինիկացիները, ինչպես վիետնամցիները, ցույց տվեցին, որ միասնական ժողովուրդը կարող է կոշտ դիմադրություն ցույց տալ՝ չնայած ռազմական թուլություններին: Այդպես է այսօր Եմենի ժողովուրդը, որը դիմադրում է ԱՄՆ-ին  և Բրիտանիային:

1965 թվականի ապրիլին դոմինիկացի և ինտերնացիոնալիստ մարտիկները Հաիթիից, Ֆրանսիայից, Իսպանիայից և Մեքսիկայից  կայսերապաշտության , սպիտակամորթների գերակայության,արևմտյան ռասիզմի,   ԱՄՆ-ի դաշնակիցների ռազմական դաժանության և  ցեղասպանական դեմ պայքարում միացան ժողովրդական աշխարհազորայիններին,որոնք հայտնի էին որպես  Դոմինիկյան Հանրապետության սիրելի կոմանդոներ։Բացի այդ, Դոմինիկյան Հանրապետություն ներխուժումը հարուցեց միջազգային զայրույթը։

Դոմինիկյան Հանրապետության ժողովրդի  զայրույթը՝ ի նշան բողոքի ԱՄՆ-ի միջամտությունների դեմ 

 

Չնայած Միացյալ Նահանգները ճնշեց ժողովրդական դիմադրությունը և  իշխանության բերեց դրածո ռեժիմ, բայց 1965 թվականին Դոմինիկյան հեղափոխությունը թողեց պայքարի կարևոր ժառանգություն: Այս ժողովրդական ակցիան ընդլայնեց համերաշխության ցանցերն ամբողջ աշխարհում և միևնույն ժամանակ նոր սերնդին ներկայացրեց հեղափոխական և հակաիմպերիալիստական ​​քաղաքականությունը: