Մայիս 01, 2024 11:17 Asia/Tehran
  • Ամերիկյան ականի պայթյունից ոտքը կորցրած կամբոջացի կինը
    Ամերիկյան ականի պայթյունից ոտքը կորցրած կամբոջացի կինը

ԱՄՆ-ի կողմից Կամբոջայի ռմբակոծության ժամանակ, ավելի քան 13 հազար թիրախների վրա նետվել է 500 հազար տոննա զինամթերք։

Վիետնամի պատերազմի ժամանակ, 1970թ ապրիլի 30-ին, ԱՄՆ-ն ցամաքային ու օդային հարձակում իրականացրեց նաև այդ երկրի հարևան Կամբոջայի վրա։ Ամերիկյան ուժերը գրավեցին Կամբոջան։ 

ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը հայտարարեց, որ Կամբոջան գրավելու նպատակը Վիետնամից ամերիկյան զորքերի դուրսբերման համար բավարար ժամանակ ապահովելն էր։ Հատկանշական է, որ ԱՄՆ-Վիետնամ պատերազմի ժամանակ Կամբոջան հայտարարել էր չեզոքության մասին։ 

Փորձելով արդարացնել Կամբոջայի դեմ հարձակումը, Նիքսոնը հատարարեց․ «Եթե տարբեր փորձությունների ժամանակ աշխարհի ամենահզոր երկիր ԱՄՆ-ն իրեն դրսևորի անօգնական  հսկայի նման, անարխիստները, ազգայնականներն ու կոմունիստները կկառավարեն աշխարհի ազգերին, ինչը կվտանգի ԱՄՆ-ի ու կապիտալիստական աշխարհի շահերը»։

Ամերիկյան ռումբերի հետևանքները Նիք Լունգում, Կամբոջա, օգոստոսի 7 1973թ․ Լուսանկարը՝ AP

Գաղտնի պատերազմ

Գործողության մշակող Հենրի Քիսինջերը, Սպիտակ տան մյուս պաշտոնյների հետ միասին, փորձում էր գաղտնի պահել գործողությունը, որքան ժամանակ դա  հնարավոր լիներ։ Արգելված էր նաև գործողության վերաբերյալ ցանկացած փաստաթղթի կամ տվյալի հրապարակում։ Կամբոջայում ԱՄՆ-ի ռմբակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 1 միլիոն  մարդ։ 
 

Ոչնչացվեց Կամբոջայի հասարակական և քաղաքական կառուցվածքը, «Կարմիր քմերներ» շարժման  կառավարման շրջանը

Քիսինջերի մշակած գործողության արդյունքում փլուզվեց Կամբոջայի հասարակական-քաղաքական կառուցվածքը։ Ռմբակոծությունների հետևանքով Կամբոջայի շրջաններից մեկում փախստական դարձավ ավելի քան մեկ միլիոն գյուղացի։

Օգտվելով երկրում ստեղծված քաղաքական վակուումից, «Կարմիր քմերներ» կուսակցությունը զավթեց իշխանությունը։ Շարժման անդամներն անասելի վայրագություններ կատարեցին կամբոջացիների նկատմամբ։ Որոշ տվյալներով՝ մահապատժի, հարկադիր աշխատանքի և սովի պատճառով մահացավ երկրի բնակչության մոտ մեկ քառորդը (1 միլիոն 600 հազարից մինչև  3 միլիոն մարդ)։

2021թ Կամբոջայում հայտնաբերվեցին ԱՄՆ-ի կիրառած կլաստերային ռումբերը, CMAC․ Ֆերմերները դեռ վախենում են

Կամբոջայում ԱՄՆ-ի ռմբակոծությունների հետևանքները շարունակվում են մինչ օրս։ Որոշ հետազոտությունների համաձայն՝ ֆերմերները շարունակում են կրել ռմբակոծության տնտեսական հետևանքները։ Նրանք խուսափում են հողագործության համար օգտագործել այն տարածքները, որտեղ կա սևահող, վախենալով, որ այնտեղ դեռևս կա չպայթած զինամթերք։ 
 

Բողոքող համալսարանականների սպանդը 

Կամբոջայի բռնազավթումից հետո ԱՄՆ-ում բարձրացավ Սպիտակ տան վարած պատերազմատենչ քաղաքականության դեմ ընդդիմության մեծ ալիք։ Ցույցերի ծավալն այնքան մեծ էր, որ ոստիկանությունը կրակում էր ուսանողների վրա։ Այդ դեպքերից կարելի է նշել Օհայոյի համալասարանում իրականացված սպանդը։ 

Կամբոջացիները հողից հանում են ամերիկյան ռումբ


Օկուպացիայի ավարտը 

ԱՄՆ-ում ծայր առած բողոքի ալիքին զուգահեռ, Կոնգրեսն ընդունեց օրինագիծ, որով նախագահ Նիքսոնին պարտադրեց մինչև 1970 հուլիսն ամերիկյան զորքերը դուրս բերել Կամբոջայից։ Սակայն հեռանալուց հետո էլ ԱՄՆ-ն Կամբոջայում իշխանության բերեց իր խամաճիկ իշխանությանը։ Վիետնամում ԱՄՆ-ի պարտությունից հետո, Կամբոջայի իշխանությունը նույնպես տապալվեց։  
Կամբոջա մտնելուց 5 տարի անց, 1975թ ապրիլի 30-ին, ԱՄՆ-ն պարտություն կրեց Վիետնամում։

Աղբյուրներ՝
Sophal Ear. 2023. Henry Kissinger’s bombing campaign likely killed hundreds of thousands of Cambodians − and set path for the ravages of the Khmer Rouge. Theconversation.