Մայիս 25, 2024 17:53 Asia/Tehran
  • Եվրոպացի ուսանողների ուղերձը․ Ոչ՛ Եվրոպայում Ամերիկայի և Իսրայելի գերիշխանությանը

Գազայի պատերազմը և Պաղեստինը բռնագրաված ռեժիմին քննադատող ուսանողների դեմ բռնաճնշումները եվրոպական համալսարաններում, այն էլ Եվրախորհրդարանի ընտրությունների նախաշեմին, աննախադեպ իրավիճակ է ստեղծել աշխարհառազմավարական այս դաշտում․ Իրավիճակ, որը կարող է հիմնարար ազդեցություն ունենալ եվրոպական կառավարման ապագայի վրա։

Մինչ Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյաները, Եվրախորհրդարանի ընտրություններին մնացած կարճ ժամանակահատվածում, օգտագործում են իրենց ողջ ուժը՝ իրենց երկրների երիտասարդության մեծ ներուժն ուղղելու դեպի այն, ինչ իրենք անվանում են ընտրական ժողովրդավարություն, ոստիկանության վայրագությունը, ինչպես նաև ուսանողներին ձերբակալելու, ծեծելու և վիրավորելու գործողություններին արևմտյան կառավարությունների համակողմանի աջակցությունը կարևոր հարցեր են առաջացրել ֆրանսիացիների, գերմանացիների, հոլանդացիների և այլնի մոտ:

Իրականությունը սա է. Եվրոպայում սիոնիստական ​​լոբբին, որը հիմնականում ներառում է «Սոցիալ-դեմոկրատ Սիոնիստների» և «Պահպանողական Սիոնիստների» լոբբիները, հրահանգներ են տալիս նպատակային երկրների անվտանգության և քաղաքական ապարատներին՝ եվրոպացի ուսանողներին ճնշելու համար, և իրենք էլ վերահսկում են այդ գործընթացը։

Հիմնականում Արևմուտքի դատական ​​և հետախուզական կառույցների կողմից հակասիոնիզմի և հակասեմիտիզմի հոմանիշավորումն ու նույնացումը արվել են հենց այս ուղղությամբ։ Այստեղ ամենակարևորն այն է, որ, ընդհանուր առմամբ, Եվրոպայում իշխանության թաքնված և բացահայտ հոսանքները թույլ չեն տվել հակասիոնիստական ​​կուսակցությունների ի հայտ գալը և իրենց երկրների քաղաքական ու հասարակական միջավայրում ցանկացած ակտիվություն պայմանավորել են մի շարք չգրված, բայց շոշափելի հրամանների և պարտավորությունների ընդունմամբ՝ այս կարմիր գծերը չհատելու վերաբերյալ։

Բոլորը հիշում են Արևմուտքում ծայրահեղ ազգայնական շարժումների հայտնության սկզբնական ժամանակաշրջանը․ Ոմանք կարծում էին, որ այդ խմբերի առաջնորդների պատմական անցյալի պատճառով նրանք հանդես կգան սիոնիզմի դեմ և քաղաքական և միջազգային ասպարեզում Իսրայելի դեմ առճակատումը կհամարեն որպես իրենց մանիֆեստի բաղկացուցիչ մաս:

 Այդուհանդերձ, Գազայի վերջին պատերազմի ժամանակ մարդիկ, ինչպիսիք են Ֆրանսիայի Ազգային ճակատի առաջնորդ Մարին Լը Պենը և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ինչպես ավանդական հոսանքների հետ կապված քաղաքական գործիչները (ինչպիսիք են Մակրոնը և Շուլցը), դարձան Գազայի հատվածում ցեղասպանության իրականացման կողմնակիցները։

Բանը հասավ նրան, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Պաղեստինի անկախ պետության ճանաչման վերաբերյալ վերջերս կայացած քվեարկության ժամանակ Հունգարիայի կառավարությունը ԱՄՆ-ի հետ միասին դեմ քվեարկեց այդ բանաձևին։

Եվրոպացի ուսանողները, նույնիսկ նրանք, ովքեր իրենց երկրներում ուղղակիորեն չէին մտել Պաղեստինի աջակցության դաշտ, այժմ համաձայն են, որ Արևմուտքում սիոնիզմն ընդունվել է ոչ միայն որպես ընդգծված կարմիր գիծ, ​​այլև որպես կառավարման մոդելի բաղկացուցիչ մաս:

Եվրոպայի առաջնորդները սիոնիստների գոյության և գործունեության նկատմամբ աջակցությունը ինտեգրել են իրենց անվտանգության մակրոքաղաքականության մեջ, և դրա հիման վրա նրանք նույնիսկ ճնշում են իրենց քաղաքացիներին՝ պարզապես Գազայում զավթիչ Սիոնիստական ​​ռեժիմի վայրագությանը ընդդիմանալու համար:

Պետք է փաստել, որ Եվրոպայի նոր սերնդի ամենակարևոր մտահոգություններից մեկը կենտրոնացած է կառավարման այս մոդելի փոփոխության վրա. Որտեղ նույնիսկ իշխանության հավասարումների փոփոխությունը ավանդական կուսակցություններից դեպի «նոր քննադատի» մոդելի չի բավարարում երիտասարդության պահանջմունքը Իսրայելից և Ամերիկայից բացարձակ անկախանալու հարցում։

Ուսանողական ընդվզումների արդյունքը ոչ միայն Ամերիկայում, այլև Եվրոպայում կենտրոնանալու է իշխանության և կառավարման նոր մոդելների վրա։ Այս մոդելների ուրվագծագրումն ու իրագործումը հիմնված է «կառուցվածքային անցման» և «կառավարման կառուցվածքի փոփոխության» և ոչ թե «խաղացողների փոփոխության» վրա։

 Ուսանողական ապստամբությունների նկատմամբ եվրոպական կուսակցությունների ընդհանուր խառնաշփոթի հիմնական պատճառներից մեկը այս փաստի ըմբռնումն է Արևմուտքում իշխանավորների կողմից։

Այն, ինչ անհանգստացրել է Եվրոպայում գործող կառավարման մոդելի կողմնակից հանդիսացող ստրատեգներին ու փորձագետներին, ուսանողական շարժումների անսահմանափակ լինելու և ապագայում տարածվելու կարևոր առանձնահատկությունն է:

Եթե ​​Արևմուտքն այս շարժումների բնույթը էմոցիոնալ ու հուզական համարեր, ապա միգուցե, գոնե ձևականորեն, ավելի զսպվածություն դրսևորեր նրանց նկատմամբ, բայց այդ բողոքի ցույցերի դեմ համակողմանի և բացարձակ ճնշումը ցույց է տալիս, որ Արևմուտքը հասկացել է դրանց էական տարբերությունը անցյալի համեմատ։ Այս բովանդակային ըմբռնումը, փոխարեն պատճառ դառնար, որ եվրոպացիները դասեր քաղեին միջազգային համակարգում առկա փաստերից, վերածվել է կառուցվածքային կործանումից ու ոչնչացումից վախի, ինչի իրականացմանն, ի դեպ, շատ ժամանակ չի մնացել։

 

Աղբյուր՝

Մոմեն Նավիդ, 2024թ.,  Ուսանողները կրակում են Արևմուտքի  իշխանության վրա, Վաթան Էմրուզ օրաթերթ