Իրանը պատրաստվում է Նախիջևանով Հայաստան երկաթուղային բեռնափոխադրումներ անել
https://parstoday.ir/hy/news/armenia-i239732-Իրանը_պատրաստվում_է_Նախիջևանով_Հայաստան_երկաթուղային_բեռնափոխադրումներ_անել
Իրանը դիտարկում է երկաթուղով Հայաստան ապրանքներ տեղափոխելու հնարավորությունը, որը կանցնի Նախիջևանով, հայտարարել է Իրանի երկաթուղիների ղեկավար Ջաբար Ալի Զաքերին՝ Report-ի փոխանցմամբ:
(last modified 2025-11-26T15:46:01+00:00 )
Նոյեմբեր 26, 2025 19:16 Asia/Tehran
  • Իրանը պատրաստվում է Նախիջևանով Հայաստան երկաթուղային բեռնափոխադրումներ անել

Իրանը դիտարկում է երկաթուղով Հայաստան ապրանքներ տեղափոխելու հնարավորությունը, որը կանցնի Նախիջևանով, հայտարարել է Իրանի երկաթուղիների ղեկավար Ջաբար Ալի Զաքերին՝ Report-ի փոխանցմամբ:

Նրա խոսքով՝ բանակցություններ են վարվել Հայաստանի երկաթուղիների օպերատոր «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ ներկայացուցիչների հետ ԱՊՀ Երկաթուղային տրանսպորտի խորհրդի 83-րդ նիստի շրջանակներում։

Բանակցությունները վերաբերում էին Նախիջևանով Իրանից Հայաստան որոշ բեռների մատակարարմանը։

«Սա հնարավորություն կտա ապագայում Նախիջևանում երկաթուղի գործարկել։ Մենք հանձնառու ենք այս նախագիծը հնարավորինս շուտ իրականացնել», - ասել է Զաքերին։