Մայիս 26, 2024 10:32 Asia/Tehran

ՄԱԿ-ում տարբեր երկրների դեսպանները, ներկայացուցիչներն ու պաշտոնյաներն այցելել են կազմակերպությունում ԻԻՀ ներկայացուցչություն և հարգանքի տուրք մատուցել Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների հիշատակին։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ աշխարհի մոտ հարյուր երկրների դեսպաններ և ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային պաշտոնյաներ,  այդ թվում՝ Անտոնիո Գուտերեշը, գլխավոր քարտուղարի տեղակալ  Ամինա Մոհամմադը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ  Դենիս Ֆրենսիսը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրոնական գործիչներ ու ակտիվիստներ, ինչպես նաև ՄԱԿ-ին կից լրատվամիջոցների ներկայացուցիչներ,  այցելել են կազմակերպությունում ԻԻՀ ներկայացուցչություն և հարգանքի տուրք մատուցել Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների հիշատակին։ 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան՝ Դենիս Ֆրենսիսի նախագահությամբ, մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նահատակ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների, այդ թվում՝ ԱԳ  նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հիշատակը:

Իսկ մայիսի 30-ին, ՄԱԿ-ում կանցկացվի հիշատակի արարողություն։   
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և Չմիավորման շարժման դեսպանները նույնպես մեկ րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի և արտաքին գործերի նախարարի հիշատակը։ 
Միավորված ազգերի կազմակերպության դրոշը կիսով չափ իջեցվել է։