Էրդողանին չեն հրավիրել Տաշքենդում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին
https://parstoday.ir/hy/news/world-i21844-Էրդողանին_չեն_հրավիրել_Տաշքենդում_կայանալիք_ՇՀԿ_գագաթնաժողովին
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՇՀԿ երկրների առաջիկա գագաթնաժողովում տեղ չի գտնվել Թուրքիայի ու նրա նախագահ Ռեջեփ Էրդողանի համար: Այս մասին Պեկինում գտնվող ՇՀԿ շտաբ-բնակարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 15, 2016 13:44 Asia/Tehran
  • Էրդողանին չեն հրավիրել Տաշքենդում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՇՀԿ երկրների առաջիկա գագաթնաժողովում տեղ չի գտնվել Թուրքիայի ու նրա նախագահ Ռեջեփ Էրդողանի համար: Այս մասին Պեկինում գտնվող ՇՀԿ շտաբ-բնակարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը:

Միջազգային կազմակերպության գագաթնաժողովը հունիսի 22-24-ը անցկացվելու է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում: Ալիմովի խոսքով՝ գագաթնաժողովին չեն հրավիրվի այն երկրները, որոնք ունեն «երկխոսության գործընկերոջ» կարգավիճակ:

Թուրքիան այդպիսի կարգավիճակ է ստացել 2013 թվականին: Թուրքիայի նախագահի փոխարեն Տաշքենդում ուրախ կլինեն տեսնել մյուս հինգ երկրների առաջնորդներին, որոնք միայն հայտեր են ներկայացրել նման կարգավիճակ ստանալու համար:

Այդ երկրներից մեկը ներկայացնում է Արևելյան Եվրոպան, 3-ը՝ Մերձավոր Արևելքը, ևս 1-ը՝ Հարավարևելյան Ասիան: