Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել լռության դիմաց գումար վճարելու գործով
https://parstoday.ir/hy/news/world-i218642-Դոնալդ_Թրամփը_մեղավոր_է_ճանաչվել_լռության_դիմաց_գումար_վճարելու_գործով
ԱՄՆ նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել անբարոյական ֆիլմերում խաղացող դերասանուհուն լռության դիմաց գումար վճարելու գործով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 31, 2024 07:33 Asia/Tehran
  • Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել լռության դիմաց գումար վճարելու գործով

ԱՄՆ նախկին նախագահը մեղավոր է ճանաչվել անբարոյական ֆիլմերում խաղացող դերասանուհուն լռության դիմաց գումար վճարելու գործով։

Նյու Յորքի դատարանի 12 երդվյալ ատենակալները, երեկ կայացված վճռով, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր են ճանաչել լռության դիմաց գումար վճարելու և 34 այլ մեղադրանքների գործով։ 

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Մանհեթենի շրջանի դատախազ Էլվին Բրագը, ողջունելով վճռի կայացումն ասել է․ «Երդվյալ ատենակալները կատարել են իրենց պարտականությունը»։

Այս վճռով Թրամփը կդառնա մեղավոր ճանաչված առաջին նախագահը։ Վճիռը  նրան չի արգելի առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, քանի որ այն  հրապարակվելու է հուլիսի 11-ին և նույնիսկ եթե Թրամփին կալանավորեն, մինչև վերաքննիչ դատարանում բողոքարկման հայտի վերանայման ավարտը, վճիռը չի գործադրվի։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մայք Ջոնսոնը դատապարտել է վճիռը և այն անվանել «ամոթալի՝ ամերիկյան պատմության համար»։

 X-ում արած գրառման մեջ նա նշել է․ «Դեմոկրատներն ուրախ են, մինչդեռ ընդդիմադիր կուսակցության առաջնորդը դատապարտվել է ծիծաղելի մեղադրանքների համար։ Սա քաղաքական խաղ էր, ոչ իրավական»:

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։