Սիրիայի հարցում ԱՄՆ համբերությունն սպառվում է. Քերի
Հունիս 15, 2016 13:09 Asia/Tehran
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին նախազգուշացրել է Ռուսաստանին, որ սիրիական հակամարտության և նախագահ Բաշար Ասադի հարցում ԱՄՆ համբերությունը սպառվում է՝ փոխանցում է France Presse գործակալությունը։
«Ռուսաստանը պետք է հասկանա, որ մեր համբերությունն անսպառ չէ»,- ասել է Քերին՝ նշելով, որ այն փաստացի սահամանփակված է Ասադին պատասխանատվության ենթարկելու հարցով։
ԱՄՆ-ը և Արևմուտքի շատ երկրներ, ինչպես նաև սիրիական ընդդիմության մի մասը սիրիական հակամարտության լուծումը կապում են Ասադի հեռանալու հետ՝ պնդելով, որ սիրիացի առաջնորդը տեղ չունի երկրի ապագայում։ Ռուսական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ասադի և Սիրիայի ղեկավարության ապագան կարող է որոշել միայն սիրիացի ժողովուրդը:
Պիտակ