Հունիս 11, 2024 16:15 Asia/Tehran
  • Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում ՄԱԿ համակարգողը մտքեր են փոխանակել մարդկային կապիտալի զարգացման շուրջ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան պատասխանատու այս պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի առավել խորացնել ՀՀ-ՄԱԿ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում կայուն զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ և առանձնակի կարևորել է ՄԱԿ-ի դերը ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացում Կայուն զարգացման նպատակներներին (ԿԶՆ),  դրանց համապատասխանեցումն ապահովելու հարցում:

Մտքեր են փոխանակվել մարդկային կապիտալի զարգացման, մասնավորապես՝ կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության քաղաքականության վերաբերյալ իրականացվող բարեփոխումների և դրանց շրջանակներում առկա մարտահրավերների շուրջ:

 

Պիտակ