Հունիս 23, 2024 16:03 Asia/Tehran
  • Սուդանում շուրջ 18 միլիոն մարդ տառապում է սուր սովից. ՄԱԿ

Սուդանի բանակի և «Արագ արձագանքման ուժերի» ռազմականացված կազմավորումների միջև զինված հակամարտության հետևանքով Սուդանում 18 միլիոն մարդ՝ երկրի բնակչության ավելի քան մեկ երրորդը, կանգնել է սննդի խիստ պակասի առաջ:

Այս մասին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 56-րդ նստաշրջանում հայտարարել է Սուդանում Անկախ միջազգային փաստահավաք առաքելության նախագահ Մուհամեդ Չանդե Օսմանը։

«Սուդանում սպասվում է սով: Մոտ 18 միլիոն մարդ տառապում է սուր սովից։ Առնվազն 5 միլիոն խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ և հղի կանայք, գտնվում են սովից մահվան վտանգի ներքո»,- նշել է նա։

Օսմանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի գլխավորած Սուդանին շտապ օգնության ծրագիրը բավարար չէ երկրի բնակչությանն անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար։

 

 

Պիտակ