Հունիս 17, 2024 10:16 Asia/Tehran
  • ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵԽ գլխավոր քարտուղարը հրաժարվել են ելույթ ունենալ խաղաղության գագաթնաժողովի լիագումար նիստում

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հրաժարվել է ելույթ ունենալ Գլոբալ խաղաղության գագաթնաժողովի երկրորդ լիագումար նիստում, որն անցկացվել է Շվեյցարիայում, հայտնում է UNN-ը։

Ուկրաինական լրատվամիջոցի հաղորդմամբ, ելույթից հրաժարվել է նաև ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը նույնպես հրաժարվել է խոսել։

Ինչպես նշում է UNN-ը, հանդիպման ժամանակ մոդերատորը հրավիրել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչին ելույթ ունենալու, սակայն նա հրաժարվել է։

«Ո՞չ։ Դուք չե՞ք ցանկանում։ Ուրեմն, անցնենք առաջ»,- ասել է վարողը:Դրանից հետո մոդերատորը պատրաստվում էր խոսքը տալ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, սակայն նա նույնպես հրաժարվեց։

 

Պիտակ