Ադրբեջանի ՊՆ-ից արձագանքել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև կնքված նոր պայմանագրին
https://parstoday.ir/hy/news/world-i219406-Ադրբեջանի_ՊՆ_ից_արձագանքել_են_Հայաստանի_և_Ֆրանսիայի_միջև_կնքված_նոր_պայմանագրին
Բաքուն դատապարտում է սպառազինության ֆրանս-հայկական նոր գործարքը, հայտարարելով, որ Հարավային Կովկասում «պատերազմի նոր օջախ ստեղծելու ողջ պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ղեկավարությունը և Մակրոնի բռնապետությունը»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 18, 2024 18:21 Asia/Tehran
  • Ադրբեջանի ՊՆ-ից արձագանքել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև կնքված նոր պայմանագրին

Բաքուն դատապարտում է սպառազինության ֆրանս-հայկական նոր գործարքը, հայտարարելով, որ Հարավային Կովկասում «պատերազմի նոր օջախ ստեղծելու ողջ պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ղեկավարությունը և Մակրոնի բռնապետությունը»։

Ադրբեջանի ՊՆ-ն հատուկ հայտարարություն է տարածել, դրանում դատապարտել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցությունը, Երևանի կողմից ֆրանսիական սպառազինության ձեռքբերման նոր գործարքը։

«Չնայած ադրբեջանական կողմի նախազգուշացմանը, Ֆրանսիան Հայաստանին մահաբեր և հարձակողական հրետանի և այլ զինատեսակներ է մատակարարում, ինչը Հարավային Կովկասի տարածաշրջանում Ֆրանսիայի սադրիչ գործողությունների հերթական ապացույցն է», - ասված է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության մեջ։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարում է՝ «Ֆրանսիայի կողմից Հայաստանի վերազինումը քաղաքական անպատասխանատվություն է և ճանապարհ դեպի նոր պատերազմ»։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև պայմանագիր է կնքվել։

Ֆրանսիան CAESAR հրետանային համակարգեր կմատակարարի Հայաստանին։