Բրիտանիայում բացահայտվել է կեղծ դեղահաբերի վաճառքով զբաղվող հանցավոր խումբ
(last modified Fri, 21 Jun 2024 07:22:59 GMT )
Հունիս 21, 2024 10:52 Asia/Tehran
  • Բրիտանիայում բացահայտվել է կեղծ դեղահաբերի վաճառքով զբաղվող հանցավոր խումբ

Բրիտանիայի ոստիկանությունը հայտարարել է Xanax դեղամիջոցի կեղծ հաբերի վաճառքով զբաղվող հանցավոր ցանցի բացահայտման մասին։ Xanax-ը հուժեղ ազդեցությամբ հանգստացնող դեղամիջոց է։

Ոստիկանությունը հայտարարել է, որ ութ հոգուց բաղկացած ցանցի անդամները մի այգում տեղակայված տնակներում արտադրել են կեղծ դեղահաբեր։

 Pars Today-ի հաղորդմամբ՝ նրանք  ամեն ժամ արտադրել են 10 հազար դեղահաբ, որոնք վաճառվել են Բրիտանիայում և ԱՄՆ-ում  գտնվող հաճախորդներին։

Կեղծ դեղահաբերի առցանց վաճառքը Թայլանդում գտնվող շքեղ առանձնատնից իրականացրել են 29-ամյա Բրայան Փիթս ը և 26 ամյա Քեթի Հարլոուն։ Ենթադրվում է, որ հենց նրանք էլ ղեկավարել են խումբը։

Ոստիկանությունը հայտարարել է, որ խումբը վաճառել է ավելի քան 4 միլիոն ֆունտ ստեռլինգի կեղծ դեղահաբեր։ Ըստ այս հայտարարության՝ 5 տարի տևած միջազգային հետաքննությունից հետո, խմբի անդամները հանձնվել են անվտանգության մարմիններին, իսկ չորեքշաբթի օրը կայացել է խմբավորման երկու անդամների դատը։ Դատական նիստի ժամանակ հայտարարվել է, որ դեղահաբերի վաճառքից ստացված գումարը «լվացվել է»  թվային արժույթի, մասնավորապես բիթքոինի միջոցով։

Xanax-ը ուժեղ հանգստացնող միջոց է, որը նշանակվում է անհանգստության և խուճապի նոպաների բուժման համար, սակայն առանց հատուկ դեղատոմսի չի վաճառվում։ 

Ոստիկանությունը խմբավորման գործունեության մասին այլ մանրամասնր չի հաղորդել։