Իրանը նպատակ ունի խորացնել ՇՀԿ անդամների հետ համապարփակ հարաբերությունները
(last modified Sat, 06 Jul 2024 06:40:57 GMT )
Հուլիս 06, 2024 10:10 Asia/Tehran
  • Իրանը նպատակ ունի խորացնել ՇՀԿ անդամների հետ համապարփակ հարաբերությունները

ԻԻՀ նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերը հայտարարել է, որ Իրանը նպատակ ունի խորացնել ՇՀԿ անդամների հետ համապարփակ հարաբերությունները։

Ղազախստանի մայրաքաղաք Աստանա քաղաքում կայացել է ՇՀԿ ղեկավարների 24-րդ հանդիպումը, որին մասնակցել է նաև Իրանի նախագահի պաշտոնակատար Մոհամմադ Մոխբերը։ 

ՇՀԿ-ն  ամենակարևոր արտատարածաշրջանային կազմակերպություններից է, քանի որ անդամ երկրներն ունեն աշխարհի ՀՆԱ-ի մոտ 30%-ը և աշխարհի բնակչության մոտ 40%-ը:

Անցած տարի, արտատարածաշրջանային կարևոր կազմակերպություններին անդամակցելու և ոչ արևմտյան համաշխարհային կարողություններից օգտվելու  13-րդ կառավարության վարած քաղաքականության արդյունքում,  Իրանը դարձավ ՇՀԿ պաշտոնական անդամ։ 

Իրանի հանգուցյալ նախագահ և հանգուցյալ ԱԳ նախարար Սեյեդ Էբրահիմ Ռայիսին և Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը կարևոր դեր են խաղացել այդ հարցում։ 

ԻԻԳ ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին հինգշաբթի օրն X –ի իր էջում գրել է․ «Եթե մինչև երեկ Իրանը պարզապես ՇՀԿ անդամ երկրների «գործընկերն» էր, ապա այսօր, նահատակ Ռայիսիի կառավարության վարած քաղաքականության արդյունքում, մենք այդ երկրների  «որոշումների կայացման գործընկերն» ենք։ Իրանում նախագահական ընտրությունների նախօրեին Ղազախստանում անցկացված ՇՀԿ հանդիպմանը դոկտոր Մոխբերի ներկայությունը վկայում է այն մասին, որ կազմակերպության մեխանիզմներին ակտիվ մասնակցությունն Իրանի ռազմավարական ընտրությունն է՝ խորացնելու և բարելավելու իր արդյունավետ դերը բազմակողմանիության ոլորտում»։ 

Շանհայի կազմակերպությունն ունի բազմաթիվ հնարավորություններ և Իրանը ցանկանում է օգտվել այդ հնարավորություններից։

Կազմակերպության նիստում ունեցած ելույթում, Մոհամմադ Մոխբերն անդրադարձել է անդամ երկրների մեծ հնարավորություններին, նշելով․ «Առևտրի, արտադրության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, մաքսային, հեռահաղորդակցության, ինչպես նաև արհեստական ինտելեկտի ոլորտում տեխնոլոգիաների զարգացման ոլորտներում առկա են համագործակցության հնարավորություններ, որոնք պետք է օգտագործվեն ի շահ ՇՀԿ անդամ երկրների և ամբողջ աշխարհի կայուն խաղաղության և համապարփակ զարգացման նպատակով»։

Անդրադառնալով տնտսեկան զարգացման համար կարևոր նշանակություն ուենցող տարանցիկ միջանցքների ակտիվացմանը, որոնք կարևոր նշանակություն ունեն առևտրի զարգացման գործում, Մոխբերը հավելել է, որ այդ միջանցքները կարևոր դեր կխաղան նաև ՇՀԿ անդամ երկրների քաղաքական կայունության հարցում։

Իրանը համարվում է աշխարհում նավթի և գազի խոշորագույն արտադրողներից մեկը և ունի նաև համաշխարհային պաշարների 7%-ը, որոնց մեծ մասն ըստ հեղափոխության առաջնորդի, դեռևս  անձեռնմխելի է և անտեսված։ Իրանը կարևորում է ՇՀԿ-ի հետ հետ հարաբերությունների ամրապնդումը, իսկ այդ պաշարների առկայությունը կարող է նպաստել հարաբերությունների ամրապնդմանը։

Բացի այդ, Իրանն, ինչպես ՇՀԿ որոշ այլ անդամներ, ենթարկված է ԱՄՆ-ի ճնշող պատժամիջոցներին  և կարող է օգտվել կազմակերպության հնարավորություններից՝ շրջանցելու և չեզոքացնելու այդ պատժամիջոցները: Այդ կապակցությամբ Մոհամմադ Մոխբերն ասել է․ «Առևտրային և տարանցիկ գործունեությունը լրացնում են միմյանց։ Մենք առաջարկում ենք ստեղծել համատեղ ազատ գոտիների ցանց և կազմակերպությունների մակարդակով ստեղծել տնտեսական համաձայնագրեր, ինչպիսիք են արտոնյալ և ազատ առևտրի համաձայնագրերը։ Իրանը կտրականապես դեմ է էներգետիկայի ոլորտում քաղաքական գործիքների, հատկապես միակողմանի պատժամիջոցների կիրառմանը, և որպես էներգետիկ ռեսուրսների, հատկապես նավթի և գազի խոշոր արտադրող, մշտապես հետևել է էներգետիկայի ոլորտում բազմակողմանիության քաղաքականությանը»։

Իրանում կառավարության փոփոխությունը չի ազդի երկրի վարած արտաքին քաղաքականության, ինչպես նաև ոչ արևմտյան կարողություններից օգտվելու,  այդ թվում՝ ՇՀԿ-ի հետ համապարփակ հարաբերությունների խորացման՝ երկրի կամքի վրա։