Չինաստանը կտրականապես դեմ է, որ ՆԱՏՕ-ն ընդլայնի իր գործունեությունը
https://parstoday.ir/hy/news/world-i220348-Չինաստանը_կտրականապես_դեմ_է_որ_ՆԱՏՕ_ն_ընդլայնի_իր_գործունեությունը
Պեկինը դեմ է ՆԱՏՕ-ի՝ տարածաշրջանային պաշտպանական կազմակերպության կարգավիճակի սահմաններից դուրս գալուն։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2024 14:47 Asia/Tehran
  • Չինաստանը կտրականապես դեմ է, որ ՆԱՏՕ-ն ընդլայնի իր գործունեությունը

Պեկինը դեմ է ՆԱՏՕ-ի՝ տարածաշրջանային պաշտպանական կազմակերպության կարգավիճակի սահմաններից դուրս գալուն։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

«Չինաստանը կտրականապես դեմ է, որ ՆԱՏՕ-ն ընդլայնի իր գործունեությունը դեպի Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան՝ հրահրելով հակամարտություններ և ուժեղացնելով առճակատումը, ինչպես նաև խաթարելով տարածաշրջանային բարգավաճումն ու կայունությունը»,- նշել է նա:

Նա նաև Հյուսիսատլանտյան դաշինքին կոչ է արել ավելի շատ գործնական քայլեր ձեռնարկել ամբողջ աշխարհում խաղաղության, կայունության և անվտանգության համար:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովն անցկացվում է հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում: