ՆԱՏՕ-ն շարժվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան՝ խաթարելու ճարտարապետությունը. Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i220574-ՆԱՏՕ_ն_շարժվում_է_Ասիա_խաղաղօվկիանոսյան_տարածաշրջան_խաթարելու_ճարտարապետությունը._Լավրով
ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքն առաջ է շարժվում դեպի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան՝ խաթարելու այնտեղ գոյություն ունեցող ճարտարապետությունը, որի առանցքըՀարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան է (ASEAN)։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 16, 2024 18:29 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն շարժվում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան՝ խաթարելու ճարտարապետությունը. Լավրով

ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքն առաջ է շարժվում դեպի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան՝ խաթարելու այնտեղ գոյություն ունեցող ճարտարապետությունը, որի առանցքըՀարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան է (ASEAN)։

Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում:

Օրբանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել է, որ Կիևը չպետք է անդամակցի դաշինքին

ՌԴարտգործնախարարն ուշադրություն է հրավիրել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գերիշխող դերի և այնտեղ գերիշխանության տարածման մասին` դաշինքի պետությունների ղեկավարների հայտարարությունների վրա:

«ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքը շարժվում է դեպի Խաղաղ օվկիանոսի տարածաշրջան ակնհայտ նպատակով՝ խարխլելու ASEAN-ում առկա անվտանգայինճարտարապետությունը, որը երկար տասնամյակներ կառուցվել է իրավահավասարության սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով փոխադարձ շահերն ու ընդհանուր համաձայնությունը»,-ասել է Լավրովը:

Նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ն ու դաշնակիցները սեփական նոր այնպիսի բլոկներ են կառուցում, ինչպիսին AUKUS-ն է (Ավստրալիա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ)։