Ֆրանսիական օլիմպիական խաղերը՝ իսրայելական քարոզչություն․ Քաղաքականությունը սպորտի հետևում․ 4 կետեր
Հրապարակված տեղեկեկությունների ու լուսանկարների համաձայն՝ Գազայի պատերազմի ռազմական հանցագործների թվում են իսրայելական ռեժիմի մի շարք մարզիկներ։
Փարիզի ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին զուգահեռ, Իսրայելի ռեժիմի թիմերն ու զինվոր-մարզիկները հայտնվեցին այս մարզական տեսարաններում և իրենց դրոշով դուրս եկան խաղադաշտ։
Սպորտային իրադարձություն լինելուց բացի, այս հանդիպումները քաղաքական շոուի առիթ հանդիսացան Իսրայելի ռեժիմի քարոզչական ապարատի համար և այդպիսով նրանց հաջողվեց լրատվական դաշտում մեղմացնել Իսրայելի ռազմական հանցագործությունները:
Parstoday-ի այս հաղորդման ընթացքում կներկայացնենք մի քանի հակասություններ Օլիմպիական խաղերում Իսրայելի անօրինական ներկայության մասին։
1. Օլիմպիական խաղերը ավելի շատ սպանելու հնարավորություն
Մինչ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր տեսաուղերձում երկրներին կոչ արեց վայր դնել զենքերը՝ համաձայն օլիմպիական հրադադարի, 24 ժամ չանցած՝ Իսրայելի ռեժիմի ուժերը օդային հարվածներ են հասցրել Գազայում Դեյր Բալահի մերձակայքում գտնվող դպրոցին, որի հետևանքով զոհվել է առնվազն 30 պաղեստինցի և վիրավորվել ավելի քան 100 մարդ։ Այս հանցագործությունները շարունակվել են օլիմպիական խաղերի ընթացքում, և աղմկոտ օլիմպիական խաղերի հետ միաժամանակ Իսրայելի ռեժիմն իր ագրեսիաներն իրականացրել է լուռ:
2. Օլիմպիական խաղերը առիթ քարոզչության համար
Իսրայելի ռեժիմը օգտագործում է սպորտը որպես իր հանցագործությունները կոծկելու գործիք և այսպես կոչված իր հանցագործությունները լվանում է սպորտի միջոցով։
Այս ներկայությունն օգնում է Իսրայելի ռեժիմին օրինականացնել իր հանցագործությունները և օգտագործել այն գլոբալ առումով որպես փափուկ ուժ: Բենիամին Նեթանյահուի համար մեծ քարոզչական հաղթանակ է համարվում նաև Իսրայելի ռեժիմի հավաքականի մասնակցությունը Փարիզ-2024 Օլիմպիական խաղերին։
3. Ռուսաստանի հարցը և ՄՕԿ-ի երկակի ստանդարտները
Թեև ՄՕԿ-ը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ ուկրաինական պատերազմի պատճառով, նա նման քայլ չի ձեռնարկել Իսրայելի դեմ, որը ռմբակոծել է սպորտային օբյեկտները և սպանել բազմաթիվ մարզիկների և մարզիչների, այդ թվում՝ օլիմպիականների: Գազայի վրա հարձակումները հանգեցրել են լայնածավալ կոչերի՝ բոյկոտել կամ արգելել Իսրայելին մասնակցել սպորտային միջոցառումներին: Ի պատասխան՝ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հերքել է պատասխանատվությունը և մակերեսային հայտարարություններ է տարածել։
«Մենք քաղաքական չենք, մենք փորձում ենք համախմբել մարզիկներին»,- ասել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը։
4. Զինվոր-մարզիկի քողազերծում
Հրապարակված տեղեկատվության ու նկարների համաձայն՝ Գազայի պատերազմի ռազմական հանցագործների թվում են ռեժիմի մի շարք մարզիկներ։ Այս մասին գրել է լրագրող Քարիմ Զիդանը.- Փարիզի Օլիմպիական խաղերին մասնակցող 88 իսրայելցի մարզիկներից առնվազն 30-ը հրապարակայնորեն աջակցել են պատերազմին և Իսրայելի պաշտպանությանը։
Այնուամենայնիվ, Իսրայելի ռեժիմի ներկայությունը բախվել է հակապատերազմական կողմնակիցների և իրավապաշտպանների լայնածավալ բողոքի: Նրանք կարծում են, որ միջազգային հանրությունը, ԱՄՆ-ի և Արևմուտքի ճնշման տակ, անկարող է լրջորեն զբաղվել Իսրայելի ռեժիմի կողմից մարդու իրավունքների ոտնահարման հարցով։
Իհարկե ժողովրդական խմբերն անգործ չեն մնացել և ավելի շատ ուշադրություն են հրավիրել Փարիզի Օլիմպիական խաղերում Իսրայելի ռեժիմի ներկայության վրա։
Ամբողջ քաղաքում կարելի է տեսնել պաղեստինամետ գրաֆիտիներ, ինչպիսիք են «Կեցցե Պաղեստինը» և «Ազատություն Գազային»: