Խալիլ Շիրղոլամին հանդիպել է Իրանում Հայաստանի դեսպանի հետ
Դեկտեմբեր 03, 2025 13:18 Asia/Tehran
Իրանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը դեսպանատնում ընդունել է Հայաստանում Իրանի ԻՀ նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիին:
Շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնավարման կապակցությամբ՝ Հակոբյանը Շիրղոլամիին մաղթել է հաջողություններ Հայաստանում դիվանագիտական առաքելության ընթացքում։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստան–Իրան հարաբերությունների ընթացիկ հարցերը, համագործակցության տարբեր ուղղություններն ու առաջիկա ծրագրերը՝ ընդգծելով երկկողմ կապերն առավել խորացնելու պատրաստակամությունը: