ԱՄՆ-ի սիոնիստների ջանքերը՝ Իսրայելին ընդդիմացող քաղաքական գործիչներին մեկուսացնելու համար
Սիոնիստական ռեժիմի լոբբիստները հսկայական գումարներ ծախսելով փորձում են կանխել պաղեստինամետ գործիչների հաղթանակն ԱՄՆ-ի ընտրություններում։
Միացյալ Նահանգներում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ում Սիոնիստական ռեժիմին աջակցող մի խումբ մեծահարուստներ , վերջին մի քանի օրերին հարյուր հազարավոր դոլարներ են հավաքել՝ պաղեստինամետ քաղաքական գործիչ Իլհան Օմարի դեմ արշավ սկսելու համար: Pars Today-ը հղում անելով Isna լրատվական գործակալությանը հաղորդել է,որ Իլհան Օմարը, ով փորձում է հաղթելով ներկուսակցական ընտրություններում, իր ընտրատարածքում ներկայանալ, որպես Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ,առ այսօր այս ընտրատարածքում նրան հաջողվել է հավաքել երեք անգամ ավելի գումար, քան իր դեմոկրատ մրցակից Դոն Սամուելսը։
Հասարակական կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեն,որը հայտնի է AIPAC (American Israel Public Affairs Committee, AIPAC) անվամբ, Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենամեծ և ամենահզոր լոբբիստական խմբավորումներից մեկն է, որն ունի ավելի քան 100,000 անդամ, և ամեն տարի միլիոնավոր դոլարներ է ծախսում ԱՄՆ-ի քաղաքականության վրա ազդելու և սիոնիստական պահանջներն առաջ տանելու համար:
Ոչ վաղ անցյալում, ծախսելով հսկայական գումարներ, AIPAC-ը կարողացավ ընտրական փուլից հեռացնել դեմոկրատ թեկնածու Քորի Բուշին, ով ցանկալի չէր այս լոբբիստական կազմակերպության համար։
Թեև այս տարվա ընտրությունների նախնական փուլում Իլհան Օմարը չի բախվել AIPAC-ի կողմից լուրջ մարտահրավերի, սակայն «Intercept» ամսագիրն իր հրապարակած զեկույցում հայտնել է կիբերտարածությունում «Սիոնիստները հանուն Դոն Սամուելսի և ընդդեմ Իլհան Օմարի» անվամբ խմբի հայտնաբերման մասին։
Այս խմբի անդամները զբաղված են գումարներ հավաքելով, որպեսզի Իլհան Օմարի փոխարեն , դեմոկրատների մյուս թեկնածու Դոն Սամուելսը մասնակցի նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններին։
Intercept-ի փոխանցմամբ՝ այս խմբի հաղորդագրություններից մեկում նշվում է, որ 24 ժամվա ընթացքում մոտ 100 հազար դոլար գումար է հավաքվել «Իլհան Օմարի» դեմ պայքարի համար։
ԱՄՆ-ի ընտրություններում ֆինանսական աջակցության մեխանիզմը
ԱՄՆ-ի ընտրություններում ֆինանսական օժանդակությունները չեն սահմանափակվում միայն հասարակ մարդկանց և հասարակական կազմակերպությունների կողմից ուղղակիորեն նախընտրական շտաբին հատկացվող օգնություններով։ ԱՄՆ-ի մի քաղաքացին կարող է անուղղակիորեն և առանց որևէ թեկնածուի նախընտրական շտաբի հետ կապ ունենալու, գումարներ ծախսել տվյալ թեկնածուի օգտին, կամ նրա մրցակիցների դեմ քարոզչություն իրականացնել։ Ամերիկային Միացյալ Նահանագների քաղաքացիները, կազմակերպությունները և լոբբիները դա անում են մասնավոր կազմակերպությունների միջոցով, որոնք կոչվում են Քաղաքական գործողությունների հանձնաժողովներ կամ PACs ( Political action committees)։
Այս հանձնաժողովները ներկայումս երկու տեսակ են. հանձնաժողովներ՝ կապված թեկնածուների շտաբների հետ, որոնք սահմանափակ գումարներ են հավաքում նախընտրական շտաբների համար, և թեկնածուների շտաբներից անկախ հանձնաժողովներ, որոնք հավաքում են անսահմանափակ գումարներ։
Երկրորդ խումբը հայտնի է որպես «Սուպեր PAC» և ի տարբերություն առաջին խմբի, չի թույլատրվում իր հավաքած գումարը տալ նախընտրական շտաբին և այն պետք է ծախսի ինքնուրույն։
Քանի որ «Սուպեր PAC»-երը ոչ մի սահմանափակություն չունեն ֆինանսական աջակցություն ստանալու հարցում, թեկնածուները կարող են ծախսելով հսկայական գումարներ կտրուկ մեծացնել ընտրություններում հաղթելու իրենց շանսը, ինչի դեմ շատ ամերիկացիներ բողոքել և այն համարել են կոռուպցիայի աղբյուր:
Ըստ Middle East Eye-ի, սիոնիստական լոբբին մեծ գումարներ է ծախսել այս տարի ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններում չափավորական դեմոկրատների ընտրվելու համար, որպեսզի կանխի Իլհան Օմարի նման առաջադեմ կոնգրեսականների ընտրվելը, կոնգրեսականներ, ովքեր բացահայտ քննադատել են Սիոնիստական ռեժիմի գործողությունները և իրենց աջակցությունն են հայտնել Պաղեստինին։
Թեև ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններում սիոնիստական լոբբիի գործունեությունը նորություն չէ,և վաղուց ակտիվ գործունեություն է ծավալել այս ոլորտում, սակայն Գազայի պատերազմի սկսվելով սիոնիստական լոբբին մեծապես մեծացրել է ԱՄՆ-ում պաղեստինամետ գործիչներին դիմակայելու իր ջանքերը։
«Իլհան Օմարին» նույնպես անծանոթ չէ սիոնիստամետ խմբավորումների հարձակումները։ 2018 թվականին Կոնգրեսի ընտրություններում հաղթելուց հետո նա դարձել է սիոնիզմը հովանավորողների հարձակումների գլխավոր թիրախներից մեկը։