ԱՄՆ-ի  սիոնիստների ջանքերը՝ Իսրայելին ընդդիմացող քաղաքական գործիչներին մեկուսացնելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i221694-ԱՄՆ_ի_սիոնիստների_ջանքերը_Իսրայելին_ընդդիմացող_քաղաքական_գործիչներին_մեկուսացնելու_համար
Սիոնիստական ​​ռեժիմի լոբբիստները հսկայական գումարներ ծախսելով փորձում են կանխել պաղեստինամետ գործիչների հաղթանակն ԱՄՆ-ի ընտրություններում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2024 12:24 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի  սիոնիստների ջանքերը՝ Իսրայելին ընդդիմացող քաղաքական գործիչներին մեկուսացնելու համար

Սիոնիստական ​​ռեժիմի լոբբիստները հսկայական գումարներ ծախսելով փորձում են կանխել պաղեստինամետ գործիչների հաղթանակն ԱՄՆ-ի ընտրություններում։

Միացյալ Նահանգներում տեղի ունեցող իրադարձությունները  վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ում  Սիոնիստական ռեժիմին աջակցող մի խումբ մեծահարուստներ , վերջին մի քանի օրերին հարյուր հազարավոր դոլարներ են հավաքել՝ պաղեստինամետ քաղաքական գործիչ Իլհան Օմարի դեմ արշավ սկսելու համար: Pars Today-ը  հղում անելով Isna լրատվական գործակալությանը հաղորդել է,որ Իլհան Օմարը, ով փորձում է հաղթելով ներկուսակցական ընտրություններում,   իր ընտրատարածքում ներկայանալ, որպես Դեմոկրատական ​​կուսակցության ներկայացուցիչ,առ այսօր այս ընտրատարածքում նրան հաջողվել է հավաքել երեք անգամ ավելի գումար, քան իր դեմոկրատ մրցակից Դոն Սամուելսը։

Հասարակական կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեն,որը հայտնի է  AIPAC (American Israel Public Affairs Committee, AIPAC) անվամբ, Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենամեծ և ամենահզոր լոբբիստական ​​խմբավորումներից մեկն է, որն ունի ավելի քան 100,000 անդամ, և ամեն տարի միլիոնավոր դոլարներ է ծախսում ԱՄՆ-ի  քաղաքականության վրա ազդելու և սիոնիստական ​​պահանջներն առաջ տանելու համար:

Ոչ վաղ անցյալում, ծախսելով հսկայական գումարներ, AIPAC-ը կարողացավ ընտրական փուլից հեռացնել դեմոկրատ թեկնածու Քորի Բուշին, ով  ցանկալի չէր այս լոբբիստական ​​կազմակերպության համար։ 

Թեև այս տարվա ընտրությունների նախնական փուլում Իլհան Օմարը չի բախվել AIPAC-ի կողմից լուրջ մարտահրավերի, սակայն «Intercept» ամսագիրն իր հրապարակած զեկույցում հայտնել է  կիբերտարածությունում «Սիոնիստները հանուն Դոն Սամուելսի և  ընդդեմ Իլհան Օմարի» անվամբ  խմբի հայտնաբերման մասին։

Այս խմբի անդամները զբաղված են գումարներ հավաքելով, որպեսզի Իլհան Օմարի փոխարեն , դեմոկրատների մյուս  թեկնածու Դոն Սամուելսը  մասնակցի նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրություններին։

Intercept-ի փոխանցմամբ՝ այս խմբի հաղորդագրություններից մեկում նշվում է, որ 24 ժամվա ընթացքում մոտ 100 հազար դոլար գումար է հավաքվել «Իլհան Օմարի» դեմ պայքարի համար։

ԱՄՆ-ի ընտրություններում ֆինանսական աջակցության մեխանիզմը

ԱՄՆ-ի ընտրություններում ֆինանսական օժանդակությունները  չեն սահմանափակվում միայն  հասարակ մարդկանց և հասարակական կազմակերպությունների կողմից  ուղղակիորեն  նախընտրական շտաբին հատկացվող օգնություններով։ ԱՄՆ-ի մի քաղաքացին կարող է անուղղակիորեն և առանց որևէ թեկնածուի նախընտրական շտաբի հետ կապ ունենալու, գումարներ ծախսել տվյալ թեկնածուի  օգտին, կամ նրա մրցակիցների դեմ քարոզչություն իրականացնել։ Ամերիկային Միացյալ  Նահանագների քաղաքացիները, կազմակերպությունները և լոբբիները դա անում են մասնավոր կազմակերպությունների միջոցով, որոնք կոչվում են Քաղաքական գործողությունների հանձնաժողովներ  կամ PACs ( Political action committees)։

Այս հանձնաժողովները ներկայումս երկու տեսակ են. հանձնաժողովներ՝ կապված թեկնածուների շտաբների հետ, որոնք սահմանափակ գումարներ են հավաքում նախընտրական շտաբների  համար, և թեկնածուների շտաբներից անկախ  հանձնաժողովներ, որոնք հավաքում են անսահմանափակ գումարներ։

Երկրորդ խումբը հայտնի է որպես «Սուպեր PAC» և ի տարբերություն առաջին խմբի, չի թույլատրվում իր հավաքած գումարը տալ նախընտրական շտաբին և այն պետք է ծախսի ինքնուրույն։

Քանի որ  «Սուպեր PAC»-երը ոչ մի սահմանափակություն չունեն ֆինանսական աջակցություն ստանալու հարցում,  թեկնածուները կարող են ծախսելով հսկայական գումարներ կտրուկ մեծացնել ընտրություններում հաղթելու իրենց շանսը, ինչի դեմ  շատ ամերիկացիներ բողոքել և այն համարել են  կոռուպցիայի աղբյուր:

Ըստ Middle East Eye-ի, սիոնիստական ​​լոբբին մեծ գումարներ է ծախսել այս տարի ԱՄՆ-ում  կայանալիք  ընտրություններում չափավորական դեմոկրատների   ընտրվելու համար, որպեսզի կանխի Իլհան Օմարի նման առաջադեմ կոնգրեսականների ընտրվելը, կոնգրեսականներ, ովքեր բացահայտ քննադատել են Սիոնիստական ​​ռեժիմի գործողությունները և իրենց աջակցությունն են հայտնել  Պաղեստինին։ 

Թեև ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններում սիոնիստական ​​լոբբիի գործունեությունը նորություն չէ,և վաղուց ակտիվ գործունեություն է ծավալել այս ոլորտում, սակայն Գազայի պատերազմի սկսվելով սիոնիստական ​​լոբբին մեծապես մեծացրել է ԱՄՆ-ում պաղեստինամետ գործիչներին դիմակայելու իր ջանքերը։

«Իլհան Օմարին» նույնպես անծանոթ չէ սիոնիստամետ խմբավորումների հարձակումները։ 2018 թվականին Կոնգրեսի ընտրություններում հաղթելուց հետո նա դարձել է սիոնիզմը հովանավորողների հարձակումների գլխավոր թիրախներից մեկը։