Մեկնաբանություն - Արեւմտյան երկրների դերը տարածաշրջանում անապահովություն առաջացնելու հարցում
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը նշել է, որ արեւմտյան որոշ երկրների աջակցությունը Սիոնիստական ռեժիմին տարածաշրջանում, հատկապես Արևմտյան Ասիայում անվտանգությունը վտանգելու կարևոր գործոն է։
Արևմտյան Ասիայի տարածաշրջանը միշտ տառապել է անապահովության ու քաոսի պատճառով։ Այս անապահովությունն ու քաոսը համատարած են եղել 2011 թվականից իվեր։ Ամերիկայի Միացյալ Նահանգների գլխավորությամբ արևմտյան երկրների՝ արաբական երկրների ներքին գործերին միջամտությունը այս երկրներում ծայրահեղականության ձևավորման և ահաբեկչության խնդրի պատճառ հանդիսացավ, ընդորում այս միջամտության գագաթնակետը Սիրիայում էր։ Նաեւ, ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքի կողմից Եմենի դեմ մղվող Սաուդյան Արաբիայի պատերազմին ցուցաբերվող աջակցությունը 21-րդ դարի մարդկային ամենամեծ ողբերգություններից մեկի պատճառն էր։ Այնուամենայնիվ, Գազայի պատերազմը ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքի կողմից Գազայի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի աննախադեպ հանցագործություններին ցուցաբերվող աջակցության գագաթնակետն է:
Անցած 76 տարիների ընթացքում Սիոնիստական ռեժիմը մշտապես հանցագործություններ է կատարել Պաղեստինի ժողովրդի դեմ, հատկապես Գազայի հատվածում, սակայն վերջին պատերազմն ու ներկայիս ցեղասպանությունն աննախադեպ էին: Վերջին 11 ամիսների ընթացքում Սիոնիստական ռեժիմը սպանել է ավելի քան 40 հազար պաղեստինցիների, վիրավորել ավելի քան 93 հազարի։ Գազայում նահատակների ու վիրավորների մեծ մասը կանայք ու երեխաներ են։
Բացի այդ, սիոնիստները լուրջ հանցագործություններ են կատարել՝ հարձակվելով բնակելի տների, բժշկական կենտրոնների, հիվանդանոցների ու դպրոցների վրա։ Սակայն արևմտյան տերություններն ԱՄՆ-ի գլխավորությամբ, սատարեցին սիոնիստների հանցագործություններին և հայտարարեցին, որ այն, ինչ անում է Սիոնիստական ռեժիմը, ինքնապաշտպանություն է։
Բացի քաղաքական և դիվանագիտական աջակցությունից, արևմտյան տերությունները՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, Սիոնիստական ռեժիմին վերջին 11 ամիսների ընթացքում ցուցաբերել են նաև լայնածավալ տնտեսական և ռազմական աջակցություն: Տնտեսական աջակցությունն արվել է այն նպատակով, որ Նեթանյահուի կաբինետը Գազայի ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ընթացքում չբախվի տնտեսական-ներքին մարտահրավերների։ Ռազմական աջակցությունն արվել է նաև այն նպատակով, որ նախ՝ Սիոնիստական ռեժիմը հեշտությամբ շարունակի ցեղասպանությունը Գազայում և երկրորդ՝ նվազի Սիոնիստական ռեժիմի մտահոգությունը Իրանի և դիմադրության խմբերի գործողությունների վերաբերյալ։
Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար նահատակ Իսմայիլ Հանիեի դեմ ահաբեկչական հարձակում կատարած Սիոնիստական ռեժիմին Իսլամական Հանրապետությունը սպառնացել է,որ վրեժ է լուծելու Հանիեի սպանության համար։ Այս կապակցությամբ ԱՄՆ կառավարությունն աննախադեպ կերպով մեծացրել է իր ռազմական ներկայությունը Արևմտյան Ասիայի տարածաշրջանում՝ Սիոնիստական ռեժիմին աջակցության ուղերձ հղելու համար:
Գազայի ժողովրդի դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները, ինչպես նաև Իրանի տարածքային ամբողջականության դեմ նրանց հանցավոր գործողությունները Արևմտյան Ասիայի տարածաշրջանային անվտանգությանը սպառնալու կարևոր գործոններ են: Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի աջակցությունը սիոնիստական ռեժիմի հանցագործություններին կարևոր դեր է ունեցել Արևմտյան Ասիայի անվտանգությունը վտանգելու գործում: Փաստորեն, Արեւմուտքը` ԱՄՆ-ի գլխավորությամբ, Գազայի ժողովրդի դեմ սիոնիստների ոճրագործությունների եւ տարածաշրջանային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքի հիմնական պատճառն է:
Ուստի Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը Բրիտանիայի վարչապետ Քեր Սթարմերի հետ հեռախոսազրույցում, ասել է,- «Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի աննախադեպ և հակամարդկային հանցագործությունների, և տարածաշրջանում այս ռեժիմի ահաբեկչական գործողությունների նկատմամբ միջազգային հանրության պահած լռությունը, ինչպես նաև որոշ արևմտյան երկրների աջակցությունը այս ռեժիմին, անպատասխանատու և միջազգային նորմերին հակասող քայլեր են,որոնք խրախուսում են Սիոնիստական ռեժիմին շարունակել իր հանցագործությունները և վտանգել տարածաշրջանի ու աշխարհի անվտանգությունը»։
: