Ադրբեջանի զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները հատուկ մարտավարական վարժանքներ են անցկացրել
https://parstoday.ir/hy/news/world-i221794-Ադրբեջանի_զինված_ուժերի_ՀՕՊ_ստորաբաժանումները_հատուկ_մարտավարական_վարժանքներ_են_անցկացրել
Ադրբեջանի զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումներն անցկացրել են մարտավարական–հատուկ զորավարժություններ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2024 14:16 Asia/Tehran
  • Ադրբեջանի զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները հատուկ մարտավարական վարժանքներ են անցկացրել

Ադրբեջանի զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումներն անցկացրել են մարտավարական–հատուկ զորավարժություններ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը:

Նշվում է, որ Ս-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համալիրների դիվիզիոնների հաշվարկների տեխնիկան, բերվելով մարտական պատրաստության, երթ է կատարել դիրքային շրջաններ և իրականացրել մեկնարկային հենակետերում վերատեղակայման, տեղանքի նախապատրաստման և քողարկման խնդիրներ։

Առաջադրված խնդիրներից է եղել նաև «պայմանական հակառակորդի հրթիռային հարվածների հետ մղումը»։

Ադրբեջանի ռազմական գերատեսչության տեղեկատվության համաձայն՝ զորավարժություններն ուղղված են եղել «զինծառայողների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների բարձրացմանը, ինչպես նաև ՀՕՊ ստորաբաժանումների մարտունակության բարձր մակարդակի պահպանմանը»:

Sputnik.