Իրանը կարող է հետաձգել Իսրայելին հարվածը. ԶԼՄ
https://parstoday.ir/hy/news/world-i221796-Իրանը_կարող_է_հետաձգել_Իսրայելին_հարվածը._ԶԼՄ
Իրանը, ամենայն հավանականությամբ, կհետաձգի իր հարձակումն Իսրայելի վրա՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության: Այս մասին գրում է New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի, Իրանի և Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչների աղբյուրներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2024 14:22 Asia/Tehran
  • Իրանը կարող է հետաձգել Իսրայելին հարվածը. ԶԼՄ

Իրանը, ամենայն հավանականությամբ, կհետաձգի իր հարձակումն Իսրայելի վրա՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության: Այս մասին գրում է New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի, Իրանի և Իսրայելի պաշտոնական ներկայացուցիչների աղբյուրներին։

Նշվում է, որ Թեհրանը հարվածը հետաձգելով ցանկանում է ժամանակ տալ միջնորդներին՝ բանակցելու Գազայի հատվածում հրադադարի շուրջ։

Օգոստոսի 15-16–ը Կատարի մայրաքաղաք Դոհայում բանակցություններ են տեղի ունեցել ԱՄՆ-ի, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Առաջին օրվանից Կատարի Պետության վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանին կապ է հաստատել Իրանի արտաքին գործերի նախարարության հետ և կոչ արել Թեհրանին զերծ մնալ էսկալացիայից:

Օգոստոսի 16–ին իսրայելական հետախուզությունը պարզել էր, որ Իրանը և լիբանանյան «Հզբոլլահը» նվազեցրել են իրենց հրթիռային ուժերի պատրաստվածությունը: Իսրայելի իշխանությունների կարծիքով՝ Իրանի պատասխան հարվածին պետք է սպասել ավելի ուշ։

Միաժամանակ պաշտոնյաներն ընդգծել են, որ փոփոխական իրադարձությունների պատճառով իրենց գնահատականներն արագ են փոխվում։

Ալ Թանին և Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Բաղերի Քանին կրկին հեռախոսազրույց են ունեցել և ընդգծել տարածաշրջանում լարվածության թուլացման անհրաժեշտությունը։

Sputnik.