Արևմուտքցի երեք պաշտոնյաներ նողկանք են հայտնել իսրայելցիների դաժանության նկատմամբ
Արևմտյան երկրների մի շարք պաշտոնատարներ նողկանք են հայտնել Գազայում Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների կապակցությամբ և իրենց աջակցությունն են հայտնել Պաղեստինի իրավազրկված ժողովրդին։
2023 թվականի հոկտեմբերի 7-ից ԱՄՆ-ի և որոշ արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ, Իսրայելի կեղծ ռեժիմը զանգվածային կոտորած է սկսել Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին անպաշտպան և ճնշված պաղեստինցիների դեմ, որն արժանացել է համատարած միջազգային զայրույթի։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում Բրիտանիայի դեսպանատան պաշտոնյան Մարկ Սմիթը կիրակի օրը հրաժարական է տվել՝ ի նշան բողոքի Լոնդոնի կողմից Իսրայել զենքի արտահանումն արգելելու մերժման դեմ և ասել. -Իսրայելի կառավարությունն ու բանակն ակնհայտորեն ցեղասպանություն են իրականացնում Գազայում»։
Նշելով, որ Գազայում Կարմիր Խաչի շտապօգնության մեքենաները, դպրոցներն ու հիվանդանոցները պարբերաբար հարձակումների թիրախ են դառնում, Սմիթը հավելել է. -«Խաղաղ բնակչությունն ապաստանելու տեղ չունի»:
Չիկագոյի քաղաքապետ Բրենդոն Ջոնսոնը նույնպես ցեղասպանություն է որակել Գազայի դեմ Սիոնիստական ռեժիմի պատերազմը եւ ասել.«Այն, ինչ կատարվում է Գազայում, խայտառակ արարք է»։
Եվրախորհրդարանի պատգամավոր Մայք Ուոլեսը հրապարակել է իր լուսանկարը՝ մարզադաշտում Պաղեստինի դրոշը իր ձեռքում բռնած և ասել.- Սիոնիստների և նրանց աջակիցների՝ Եվրամիության և ԱՄՆ-ի գաղութատիրական նախագիծը լիովին բացահայտվել է։
Օգտագործելով «Ազատ Պաղեստին» հեշթեգը՝ Եվրախորհրդարանի այս պատգամավորը դիմել է Իսրայելի ռեժիմին և նրա կողմնակիցներին՝ «Դադարեցրեք ցեղասպանությունը»։
Եվրախորհրդարանի այս իռլանդացի օրենսդիրը, ով բազմիցս դատապարտել է Սիոնիստական ռեժիմին Գազայում ցեղասպանության համար, ավելի վաղ Իսրայելին «ահաբեկիչ» էր անվանել։
Մայք Ուոլեսը նախկինում Սիոնիստական ռեժիմի կողմնակիցներին համեմատել է նացիստական կուսակցության և Գերմանիայի բռնապետ Ադոլֆ Հիտլերի հետ, և ասել է. -Իսրայելը չի հարգում միջազգային իրավունքները։
Ըստ վերջին տեղեկությունների՝ Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով նահատակվել է ավելի քան 40 հազար պաղեստինցի, ավելի քան 92 հազարը վիրավորվել է։
Իսրայելի ռեժիմը ստեղծվել է 1917 թվականին՝ բրիտանական գաղութատիրության նախագծով և տարբեր երկրներից պաղեստինյան երկիր հրեաների ներգաղթի միջոցով, և դրա գոյության մասին հայտարարվել է 1948 թվականին։
Այդ ժամանակվանից ի վեր զանգվածային սպանությունների տարբեր ծրագրեր են իրականացվել՝ պաղեստինցիներին ցեղասպանության ենթարկելու և նրանց ողջ հողը գրավելու համար:
Բանալի բառակապակցություններ՝ բոյկոտել Իսրայելը, աջակցել Պաղեստինի ժողովրդին, ցեղասպանություն Սիոնիստական ռեժիմի կողմից