Մեկնաբանություն․Ալիևը կարմիր գորգ փռեց Պուտինի համար
https://parstoday.ir/hy/news/world-i221924-Մեկնաբանություն_Ալիևը_կարմիր_գորգ_փռեց_Պուտինի_համար
Ռուսաստանի պաշտպանության նախարարի՝ Ադրբեջան կատարած այցից օրեր անց երկօրյա այցով Բաքու այցելեց նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2024 14:37 Asia/Tehran
  • Մեկնաբանություն․Ալիևը կարմիր գորգ փռեց Պուտինի համար

Ռուսաստանի պաշտպանության նախարարի՝ Ադրբեջան կատարած այցից օրեր անց երկօրյա այցով Բաքու այցելեց նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Կրեմլը այցի նպատակների մասին հայտարարել էր,որ Պուտինը Ալիևի հետ քննարկելու և մտքեր է փոխանակելու Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների շարունակական զարգացման  և երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային այլ հարցերի շուրջ։

ՌԴ նախագահի մամուլի գրասենյակը նաև ընդգծել է, որ Պուտինը Իլհամ Ալիևի հետ  կխորհրդակցի Բաքվի և Երևանի ճգնաժամի լուծման շուրջ, և որ Մոսկվան պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել Ադրբեջանի  և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ 

Անդրադառնալով Պուտինի  այցին, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ  Բյուլբյուլօղլուն հայտարարել էր, որ քանի, որ Ադրբեջանի  և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, և երկու երկրները համարվում են դաշնակիցներ, երկու երկրների նախագահները հանգամանալից զրույց են ունենալու միմյանց հետ, նրանք  քննարկելու են բազմաթիվ հարցեր։

Սա Պուտինի ութերորդ այցն է Ադրբեջան։ Հուլիսին Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության անդամների հանդիպման շրջանակում Ռուսաստանի նախագահի հետ զրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահը կատակել էր, ասելով որ Պուտինն ու Ալիևը հանդիպում են «գրեթե ամիսը մեկ անգամ»։ Ալիևը նաև լավատեսություն էր հայտնել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության մասին իր գնահատականներում։ Նա հաստատել է, որ «Ռուսաստանը և Ադրբեջանն ակտիվորեն համագործակցում են տնտեսության ոլորտում, և ազգային արժույթներով հաշիվների փոխադարձ կարգավորումը նույնպես աճում է»։

Ալիևն ասել է. -«Ադրբեջանը վճռական է տրամադրված իր տարածքում Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ենթակառուցվածքները զարգացնելու հարցում»:

«Մենք վճռական ենք ընդլայնելու միջանցքի ենթակառուցվածքը Ադրբեջանի տարածքում։ Թեև այն ֆիզիկապես գոյություն ունի, սակայն չի համապատասխանում այն ​​մտադրություններին, որոնք ունեն մեր գործընկերներն ու հարևանները՝ առավելագույնս օգտագործելու այս նախագիծը»,- ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը։

Պուտինի այցը Ադրբեջան, որը Մոսկվայի և Թուրքիայի մերձավոր գործընկերն է, ինչպես նաև արևմտյան երկրների  էներգայի  հիմնական մատակարարը , տեղի է ունեցել Ռուսաստանի Կուրսկի շրջանի վրա Ուկրաինայի հարձակման հետ միաժամանակ: Ադրբեջանը բնական գազի խոշոր արտադրողներից է, որին դիմել են եվրոպական շատ երկրներ՝  2022 թվականի փետրվարին ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո Ռուսաստանից ներմուծվող գազի կտրուկ նվազման հետևանքով։

Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ Պուտինն ու Ալիևը կքննարկեն նաև «Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության  կարգավորման հարցը»։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը մեծ ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումը կանխելու և ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Ռուս  խաղաղապահ ուժերը իրականացրել են իրենց առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության գոտում: Նրանք տեղակայվել են այնտեղ՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո։ Ապրիլին Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը որոշում կայացրեց  Ղարաբաղի տարածքից ռուսական խաղաղապահ ուժերի վաղաժամկետ դուրսբերման մասին։

Հայաստանը Ռուսաստանին մեղադրել է Ադրբեջանի հետ Ղարաբաղի շուրջ հակամարտությունում բավարար աջակցություն չցուցաբերելու մեջ։ Հայաստանը ձգտում է  խորացնել իր հարաբերություններն արևմտյան երկրների, հատկապես ԱՄՆ-ի հետ, ինչը առաջացրել է Մոսկվայի դժգոհությունը։ Խորհրդային Միության փլուզումից հետո Կովկասյան ռազմավարական տարածաշրջանը և Կենտրոնական Ասիան  եղել են ՆԱՏՕ-ն դեպի արևելք ընդլայնելու  ԱՄՆ-ի մեծ ռազմավարության մի մասը,  բայց ՆԱՏՕ-ի անդամները Ռուսաստանի զգայունության պատճառով խուսափում էին մտնել այս տարածաշրջան, սակայն այդ խոչընդոտը վերացավ ուկրաինական պատերազմից հետո, և արևմտյան երկրները մի կողմ թողեցին բոլոր նկատառումները և սողալով սկսեցին  ներթափանցել այդ տարածքներ, սակայն Ուկրաինայի և Վրաստանի պատերազմների փորձը ցույց տվեց, որ Մոսկվան չի լռելու այդ տեղաշարժերի դիմաց։