«Նիշոմարուի» փառքը․ Իրան-Ճապոնիա հակագաղութային դաշինքի պատմությունը
https://parstoday.ir/hy/news/world-i221934-Նիշոմարուի_փառքը_Իրան_Ճապոնիա_հակագաղութային_դաշինքի_պատմությունը
Իրանում նավթարդյունաբերության ազգայնացումից հետո Բրիտանիան պաշտոնապես հայտարարեց, որ Թեհրանից նավթ գնող ցանկացած երկիր պետք է սպասի իր դեմ ուղղված Լոնդոնի հակադարձ քայլերին։ Սակայն Ճապոնիան դեմ գնաց այդ հայտարարությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2024 06:09 Asia/Tehran
  • «Նիշոմարուի» փառքը․ Իրան-Ճապոնիա հակագաղութային դաշինքի պատմությունը

Իրանում նավթարդյունաբերության ազգայնացումից հետո Բրիտանիան պաշտոնապես հայտարարեց, որ Թեհրանից նավթ գնող ցանկացած երկիր պետք է սպասի իր դեմ ուղղված Լոնդոնի հակադարձ քայլերին։ Սակայն Ճապոնիան դեմ գնաց այդ հայտարարությանը։

Իրանը և Ճապոնիան, որպես Արևմտյան և Արևելյան Ասիայի երկու կարևոր երկրներ, միշտ բարեկամական հարաբերություններ են ունեցել միմյանց հետ։ Այդ հարաբերություններն ավելի քան 1500 տարվա պատմություն ունեն։ 

Պատմական տվյալները վկայում են, որ այս հարաբերությունների սկիզբը դրվել է Իրանում Սասանյան դինաստիայի և Մետաքսի ճանապարհի ժամանակաշրջանում։ Կարելի է ասել, որ Ճապոնիան միշտ եղել է Իրանի բարեկամների առաջին շարքում։

Pars Today-ի հոդվածում անդրադարձել ենք այս հարաբերությունների շրջադարձային կետերից մեկին, որը կապված է իրանական նավթարդյունաբերության ազգայնացման շարժման և ճապոնական «Նիշոմարու» նավթատարի պատմության հետ:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Ճապոնիան վերականգվում էր ԱՄՆ-ի և  դաշնակիցների հարձակումներից, ուներ հուսալի գործընկերոջ կարիք՝  նավթ գնելու համար: Այդ ժամանակ Իրանում նավթարդյունաբերությունը ազգայնացվեց։ Իսկ այդ գործընթացից հետո Բրիտանիան ու ԱՄՆ-ն քայլեր ձեռնարկեցին՝ իրանական նավթի վաճառքը սահմանափակելու և Իրանի նկատմամբ անօրինական կերպով էմբարգո կիրառելու ուղղությամբ։ 

Բրիտանիան պաշտոնապես հայտարարեց, որ Իրանից նավթ գնող ցանկացած երկիր պետք է սպասի իր դեմ ուղղված Լոնդոնի հակադարձ քայլերին։ Նպատակն էր նավթի վճառքի դադարեցման արդյունքում կանգնեցնել Իրանի տնտեսությունը։ Սա պատմության մեջ Իրանի նկատմամբ կիրառված առաջին տնտեսական պատժամիջոցն էր։ 

ճապոնական  Idemitsu ընկերությունը, որը նպատակ ուներ վերականգնել երկրի նավթարդյունաբերությունը, տեղյակ էր Իրանի կառավարության և ժողովրդի քաջության մասին և որոշեց անտեսել  էմբարգոն ու նավթ գնել Իրանից։ 

Ընկերության սեփականատարն իր եղբորը լրագրողի անվան տակ ուղարկեց Իրան՝ բանակցելու Մոսադեղի կառավարության հետ։ 1953 թվականի մարտի 23-ին ընկերության «Նիշոմարու» նավթատարը, անձնակազմի 55 անդամներով, Կոբե նավահանգստից մեկնեց Իրան։ Որպես նպատակակետ երկիր հայտարարվել էր Սաուդյան Արաբիան։ Սակայն նավթատարի իրական ուղղությունն Իրանն էր։ 

Ճապոնական դրոշով նավը Պարսից ծխոցում անցավ բրիտանական նավերին ու ապրիլի 10-ին խարիսխ նետեց Աբադանի նավահանգստում։  Դրանցի անմիջապես հետո սկսվեց նավթի բեռնումը, որն ավարտվեց երկու օր անց։

Իրանի կառավարության կողմից նավի նավապետ Տացուո Նեյտաին նվերներ շնորհելուց հետո, այն շարժվեց դեպի Ճապոնիա և անհանգիստ մթնոլորտում անցավ Պարսից ծոցում տեղակայված բրիտանական նավերի մոտից։  Մայիսի 19-ին «Նիշոմարուն» խարիսխ նետեց Ճապոնիայի Կավասակի նավահանգստում։

Idemitsu ընկերությունն անմիջապես հայտարարեց նավի մեկնման հաջորդ ամսաթիվը։ Գնահատելով ճապոնացինրի խիզախությունն Իրանի կառավարությունը հայտարարեց, որ նավթի արժեքը նվեր է Իրանի ժողովրդի կողմից Ճապոնիայի ժողովրդին։

Դրանցի հետո Բրիտանիայի կառավարությունը որը հայտարարում էր, թե նավթն իրեն է պատկանում, երկու անգամ դատի տվեց Idemitsu ընկերությանը։ Առաջին անգամ գործը շահեց Idemitsu-ն։ Երկրորդ անգամ ընկերության ներկայացուցիչները բանակցեցին Լոնդոնի հետ, ինչից հետո Բրիտանիան հետ վերցրեց հայցն ու ներողություն խնդրեց ընկերությունից։

Այս միջադեպը դարձավ երկու երկրների հարաբեություններում շրջադարձային կետ և բարեկամության խորացման ու  հակագաղութային դաշինքի խորհրդանիշ։

«Նիշոմարուի» հետ կապված միջադեպնբ այնքան կարևոր էր Իրան-Ճապոնիա հարաբերություններում, որ դրա մասին Ճապոնիայում գիրք գրվեց և ֆիլմ նկարահանվեց։ Նաոկի Հիակուտայի «Մարդն ում ծովահեն էին անվանում» վեպը  2013 թվականին դարձավ տարվա ամենավաճառվող գիրքը Ճապոնիայում։ Իսկ ֆիլմը որը  2016 նկարահանվեց այս միջադեպի  հիման վրա, կոչվում է Fueled The Man They Called Pirate։ 

Հատկանշական է, որ Idemitsu ընկերության ղեկավարը նամակ է հղել «Նիշոմարու» նավի անձնակազմին, որում ասվում է. «Իրանցիները խիզախ են և կանգնել են բրիտանացիների դեմ։ Ու թեև նրանք շրջապատված են 7 նավթային ընկերություններով,  հենց «Նիշոմարու» նավն է, որ պետք է օգնի Իրանին»։

1951 թվականի մարտի 20-ին Իրանի խորհրդարանում նավթային հանձնաժողովի անդամների առաջարկով հաստատվեց Իրանի նավթարդյունաբերության ազգայնացման ծրագիրը, և Իրանի նավթի ոլորտը պետականացվեց։ Արդյունքում Բրիտանիան այլևս չէր կարող վերահսկել Իրանի նավթի ոլորտը և ժամանակի հետ բրիտանացիները դուրս եկան տարածաշրջանից։ 

Իրանի նավթարդյունաբերության ազգայնացումը շրջադարձային էր նաև Արևմտյան Ասիայի տարածաշրջանի քաղաքական զարգացումների պատմության մեջ։ Եգիպտոսում Գամալ Աբդել Նասերի Սուեզի ջրանցքի ազգայնացումը տեղի ունեցավ Իրանի   օրինակով։