Որոնք էին Պուտինի՝ Բաքու այցի նպատակները
https://parstoday.ir/hy/news/world-i221942-Որոնք_էին_Պուտինի_Բաքու_այցի_նպատակները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախօրեին Բաքու կատարած պետական այցը փորձագիտական շրջանակներում տարբեր գնահատականներ է ստանում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2024 10:03 Asia/Tehran

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախօրեին Բաքու կատարած պետական այցը փորձագիտական շրջանակներում տարբեր գնահատականներ է ստանում։

Ոմանց գնահատմամբ՝ Մոսկվա-Բաքու դաշնակցային հարաբերությունների առանցքային նպատակը  Ադրբեջանին Թուրքիայից հնարավորինս տարանջատելն է, ինչը Մոսկվայի համար ռազմավարական խնդիր է։ Որոշ փորձագետների կարծիքով՝ պատահական չէ, որ Պուտինը Բաքու մեկնեց Կուրսկում ստեղծված ծանր իրավիճակի ֆոնին։ Վերլուծաբանների մի խումբ էլ համոզված է՝ Ռուսաստանի և Ադրբեջանի խորացող դաշնակցային հարաբերությունները ռիսկային են հատկապես Հայաստանի համար։