Ալիևն այսօր պետական այցով մեկնում է Ուզբեկստան
https://parstoday.ir/hy/news/world-i221992-Ալիևն_այսօր_պետական_այցով_մեկնում_է_Ուզբեկստան
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր պետական այցով կժամանի Տաշքենդ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 22, 2024 09:13 Asia/Tehran
  • Ալիևն այսօր պետական այցով մեկնում է Ուզբեկստան

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր պետական այցով կժամանի Տաշքենդ։

Ըստ Ուզբեկստանի նախագահի պաշտոնական կայքէջի՝ նախատեսված են բարձր մակարդակի բանակցություններ, ինչպես նաև Ալիևի և Միրզոյոևի նախագահությամբ տեղի կունենա Գերագույն միջպետական խորհրդի առաջին նիստը, օրակարգում ռազմավարական գործընկերության և բազմակողմ համագործակցության խորացման և ընդլայնման հարցեր են։

Նշվում է, որ ուշադրության կենտրոնում են լինելու նաև փոխադարձ առևտրաշրջանառության ավելացմանը, գործարար կապերի զարգացմանը մշակութային և հումանիտար կապերի ակտիվացմանն առնչվող հարցեր։

2022-ի հունիսին Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խորացման մասին հռչակագիր են ստորագրել՝ պայմանավորվելով խորացնել գործակցությունը մի շարք առանցքային ոլորտներում, այդ թվում՝ ռազմական։