Հնդկաստանի վարչապետը ժամանել է Ուկրաինա՝ Զելենսկու հետ հանդիպման համար
Հնդկաստանի վարչապետը ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք։
Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ուրբաթ առավոտյան ժամանել է Կիև՝ հանդիպելու և բանակցելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Սա Հնդկաստանի վարչապետի առաջին այցն է Ուկրաինա՝ 1991 թվականին Խորհրդային Միությունից անկախանալուց հետո:
Մոդիի այցը, որը տեղի է ունենում հուլիսին Մոսկվա կատարած նրա պաշտոնական այցից հետո, մեծ նշանակություն ունի Արևմուտքի կողմից աջակցվող Ուկրաինայի ռեժիմի համար, որը ձգտում է ամրապնդել դիվանագիտական կապերը Հարավային կիսագնդի երկրների հետ՝ նպատակ ունենալով պատերազմին վերջ տալու համար հասնել արդարացի լուծման։
Այս առնչությամբ Հնդկաստանի վարչապետը Ուկրաինա կատարած այցից առաջ ասել է.«Ես անհամբեր առիթ եմ փնտրում՝ կարծիքներ փոխանակելու Ուկրաինայում ընթացող հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ։ Որպես բարեկամ և գործընկեր՝ մենք հույս ունենք, որ խաղաղությունն ու կայունությունը շուտով կվերադառնա տարածաշրջան»։
Այս բոլորն այն դեպքում, երբ պատերազմը սաստկացել է Ուկրաինայում։ Ուկրաինական ուժերը օգոստոսի 6-ին ներխուժեցին Ռուսաստանի արևմուտքում գտնվող Կուրսկի սահմանային շրջան: Իսկ փոխարենը, ռուսները դանդաղ, բայց հաստատուն առաջ են շարժվում Ուկրաինայի արևելքում: