Ամերիկացի փիլիսոփա. Իմամ Հոսեյնի Արբաինի փառքը կարող է հաղթել իսլամաֆոբիային
Ամերիկացի փիլիսոփա, պրոֆեսոր Չարլզ Թալիաֆերոն նշել է, որ իսլամի մարգարեի թոռ իմամ Հոսեյնն աշխարհում ոգեշնչման աղբյուր է նրանց համար, ովքեր արդարություն են փնտրում:
ԱՄՆ սուրբ Օլաֆ քոլեջի փիլիսոփայության բաժնի նախկին դասախոս և Փիլիսոփայության թագավորական ինստիտուտի անդամ, պրոֆեսոր Չարլզ Թալիաֆերոն, անդրադառնալով ճնշումներին և բռնակալներին դիմակայելու համար իմամ Հոսեյնի ապստամբությանն ասել է․ «Իմամ Հոսեյնի զոհաբերությունը հերոսական քաջության օրինակ է և ոգեշնչում է տարբեր կրոնների միլիոնավոր հետևորդների»։
Pars Today-ի փոխանցմամբ՝ պրոֆեսորն ասել է․ «Անարդարության դեմ պայքարի այնպիսի մեծ հերոսներ, ինչպիսիք են քրիստոնյա Նելսոն Մանդելան և հինդուիստ Մահաթմա Գանդին, ոգեշնչվել են Քարբալայի ճակատամարտում իմամ Հոսեյնի զարմանալի քաջությամբ»։
«Մեհր» գործակալության հետ հարցազրույցում, պրոֆեսոր Չարլզ Թալիաֆերոն անդրադարձել է իմամ Հոսենի Արբաինի երթին և դրան քրիստոնյաների ներկայությանն, ասելով․ «Աշխարհի բնակչությունը շատ ավելի կրոնական է, քան աշխարհիկ մեկնաբանները պատկերացնում են»։

Անդրադառնալով ամերիկյան Pew Research Center-ի ուսումնասիրության արդյունքներին՝ Թալիաֆերոն նշել է, որ աշխարհի 230 երկրների բնակչության 80%-ը կապված է կրոնական հարցերի հետ, հավելելով, որ մուսուլմանները, քրիստոնյաները և հինդուները հիանում են իմամ Հոսեյնով և նրանցից շատերը պայքարում են անարդարության դեմ: Նա հուևյս է հայտնել, որ իմամ Հոսեյնին ճանաչելը շատ մարդկանց կօգնի վարել կրոնական ու հոգևոր կյանք։
Պատասխանելով հարցին, թե որքանով է արդյունավետ Արբաինի արարողությունն ահաբեկչության դեմ պայքարում տարածաշրջանի և աշխարհի ժողովուրդների միջև համագործակցության և միասնության ստեղծման գործում, Թալիաֆերոն ասել է․ «Որքան շքեղ անցկացվի Արբաինն այնքան ավելի հեշտ կլինի հաղթել իսլամաֆոբիային»։
Ամեն տարի միլիոնավոր շիաներ և այլ կրոններների հետևորդներ, ամբողջ աշխարհում մասնակցում են իմամ Հոսեյնի Արբաինի արարողությանը, որը հայտնի է որպես աշխարհի ամենամեծ հասարակական հավաքներից մեկը:
Արբաինից մոտ 20 օր առաջ ուխտավորներն ամբողջ աշխարհից և Իրաքի ու Իրանի քաղաքներից ոտքով մեկնում են Քարբալա, որտեղ հարգում են Քարբալայի իրադարձության նահատակների հիշատակը: