Ովքե՞ր են բողոքի ցույցեր անում Անգլիայի փողոցներում
https://parstoday.ir/hy/news/world-i222094-Ովքե_ր_են_բողոքի_ցույցեր_անում_Անգլիայի_փողոցներում
Parstoday- BBC-ն պնդում է, որ Անգլիայում անկարգությունների պատճառ են դառնում կիբերտարածության ստերը, և ցույցերի մեջ են մտնում «հարբած» մարդիկ։ Սակայն New York Times-ը նշում է, որ կենսապահովման ճգնաժամը և տնտեսական խնդիրները բողոքի ակցիաների պատճառն են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2024 13:43 Asia/Tehran
  • Ովքե՞ր են բողոքի ցույցեր անում Անգլիայի փողոցներում

Parstoday- BBC-ն պնդում է, որ Անգլիայում անկարգությունների պատճառ են դառնում կիբերտարածության ստերը, և ցույցերի մեջ են մտնում «հարբած» մարդիկ։ Սակայն New York Times-ը նշում է, որ կենսապահովման ճգնաժամը և տնտեսական խնդիրները բողոքի ակցիաների պատճառն են:

Անգլիայում անկարգությունները ամեն օր նոր ծավալներ  են ստանում:  Իդեպ  անգլալեզու լրատվամիջոցների արձագանքը խորհելու տեղիք է տալիս։ Ըստ Parstoday-ի՝ Fars լրատվական գործակալությունը «Ի՞նչ է կատարվում Անգլիայի փողոցներում» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է  այդ լրատվամիջոցներին,որոնք կներկայացնենք ստորև։

Reuters. Ավելի քան 1000 մարդ է ձերբակալվել 

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անգլիայում բողոքի ցույցերի մեկնարկից հետո «բրիտանական կառավարությունը ձերբակալել է ավելի քան 1000 ցուցարարի, այդ թվում՝ 13-ամյա մի աղջկա։ 2011 թվականին Բրիտանիան ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում 4000 մարդու էր ձերբակալել՝ անկարգությունները ճնշելու համար»։

Reuters. Ավելի քան 1000 մարդ ձերբակալվել է

 

BBC. Ցուցարարները ահաբեկիչներ են

Բրիտանական կառավարությունն ու նրա լրատվամիջոցները, հատկապես BBC կազմակերպությունը, փորձում են այս կերպ ներկայացնել բողոքի ակցիաները. «Ծայրահեղ աջակողմյան խուժանները, կիբերտարածության ստերի ազդեցության տակ, անկարգություններ են անում».

BBC-ն գրել է. «Օնլայն ստերն են սրել իրավիճակը: Անկարգությունների հիմնական հրահրողները օգտագործել են սոցիալական ցանցերն ու մեսենջերներն ատելություն տարածելու և ցույցերի ժամանակն ու վայրը որոշելու համար։ Խուժան ամբոխը հարձակվել է ներգաղթյալների բնակության վայրի վրա. Վարչապետը հայտարարել է, որ այս անկարգությունների հրահրողը ծայրահեղ աջակողմյան շարժումն է»։

Շարունակելով հարձակումը ցուցարարների վրա՝ BBC-ն ասել է.«Ծայրահեղ աջակողմյան հոսանքը ներառում է ցեղասպան նացիստներին, որոնց կառավարությունը համարում է ահաբեկիչներ։ Նրանք ցանկանում են ոչնչացնել հասարակությունը. Խռովարարներից ոմանք հանցագործներ ու գողեր էին, իսկ մի մասն էլ՝ հարբած, որոնք միացան անկարգություններին: Բավական է լինես առցանց, որպեսզի ծայրահեղականությունը հասնի քեզ»:

BBC. Ցուցարարները ահաբեկիչներ են

 

The Guardian. Դատի տվեք Twitter-ի սեփականատիրոջը

Այս կապակցությամբ բրիտանական Guardian թերթը գտնում է, որ Իլոն Մասկը պետք է դատվի որպես անկարգությունների հեղինակ, քանի որ իրեն է պատկանում Twitter-ը։ The Guardian-ը մեկ այլ հոդվածում նշել է. «6000 հատուկ ջոկատայիններ դուրս են եկել փողոց՝ ճնշելու բողոքի ցույցերը»։

The Guardian. Դատի տվեք Twitter-ի սեփականատիրոջը

 

New York Times. Տնտեսական խնդիրներն են  բողոքի ակցիաների պատճառը

Ամերիկյան New York Times թերթն էլ «Բրիտանիայի  ներգաղթյալների դեմ խռովությունները՝ կենսական փորձություն Սթարմերի (Բրիտանիայի վարչապետ) համար» վերնագրով հոդվածում գրում է. «Հանրային ծառայությունների խառնաշփոթը և կենցաղային ծախսերի ճգնաժամն են հիմք ստեղծում այս անկարգությունների համար»։ Վկայակոչելով Նոթինգհեմի համալսարանի քաղաքական պատմության վաստակավոր դասախոս, պրոֆեսոր Սթիվեն Ֆիլդինգին, The New York Times-ն  ասում է, որ այս անկարգությունները տեղի են ունեցել Բրիտանիայի այն հատվածներում, որոնք երկար ժամանակ տնտեսական ռեցեսիայի մեջ են:

New York Times. Տնտեսական խնդիրներն են  բողոքի ակցիաների պատճառը

 

Անգլիայում բողոքները ճնշելու վարչապետ Սթարմերի անցյալի մասին The New York Times-ը գրել է. «Երբ նա 2011թ․ աշխատում էր որպես ավագ դատախազ, անկարգությունների ձևավորումից հետո նա փորձեց արագորեն քրեական պատասխանատվության ենթարկել և բանտարկել խռովությունների հեղինակներին»:

Պատկեր Անգլիայում բախումներից

 

Ըստ New York Times-ի՝ Սթարմերի քաղաքականության նախկին մենեջեր Քլեր Էյնսլին ասել է. «Սխալ միտք է կարծել, թե անկարգությունների մեջ ներգրավված բոլոր մարդիկ դեմ են ներգաղթյալներին։ Տնտեսական լավ վիճակն ու մարդկանց կյանքի բարեկեցությունը ծայրահեղ աջակողմյան հոսանքին դարձնում են պակաս ազդեցիկ, մի բան, որ մենք այսօր չենք տեսնում Բրիտանիայի տնտեսական իրավիճակում»:

Այս ամերիկյան լրատվամիջոցն նշում է. «Բրիտանիան տնտեսական աճի համար խիստ կարիք ունի օտարերկրյա աշխատողների և չի կարող կրճատել նրանց»։

Անգլիայի փողոցներում անկարգությունների դեմ ոստիկանական ուժերի առկայությունը

 

Բանալի բառակապակցություններ՝ Բրիտանիայի բողոքի ցույցեր, Անգլիայում ցուցարարների ձերբակալությունը, Անգլիայում ոստիկանների հարձակումը ցուցարարների վրա։