Ինդոնեզացիների հուժկու «ոչ»-ը իսրայելական ապրանքներին
ParsToday- Ինդոնեզիայի ժողովուրդը, ամեն շաբաթավերջին Պաղեստինին աջակցող միլիոնավոր ցույցերին զուգահեռ, դադարցրել է օգտագործել Իսրայելի հետ կապված ընկերությունների արտադրանքը, և այդպիսով նրանք միլիոնավոր դոլարներ վնաս են հասցրել այդ ընկերություններին:
Ըստ «ParsToday»-ի, որը հղում է անում Fars լրատվական գործակալությանը, «KFC» ընկերությունը 21,5 մլն դոլար է կորցրել միայն 2024 թվականի առաջին 4 ամսում՝ Ինդոնեզիայի բնակիչների կողմից իր արտադրանքը բոյկոտելու պատճառով։ Ինդոնեզիայում այս ցանցային ռեստորանների ապրանքների գնումների դադարեցումը հանգեցրել է ընկերության եկամուտների 60-ապատիկ նվազմանը 2023 թվականի առաջին 4 ամիսների համեմատ։

Ջակարտայում պաղեստինցի աջակիցների կողմից բոյկոտված մյուս ընկերություններից են McDonald's-ը և Puma-ն:
Ինդոնեզիան այն 5 առաջատար երկրների թվում է, որոնք բոյկոտել են Սիոնիստական ռեժիմի հետ առնչվող գործարանների և ընկերությունների արտադրանքը։
Աշխարհի 15 երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Սաուդյան Արաբիայում, Անգլիայում և ԱՄՆ-ում 15000 մարդկանց շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ յուրաքանչյուր երրորդ հոգուց առնվազն մեկը բոյկոտել է Իսրայելին աջակցող կամ առնչվող ընկերությունների արտադրանքն ու ապրանքանիշերը:
Ըստ այս հարցման՝ մահմեդական երեք երկրները՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ինդոնեզիան, իսրայելական արտադրանքը բոյկոտող 5 երկրների թվում են։
Մինչ Սաուդյան Արաբիայի կառավարությունը փորձում է կարգավորել իր հարաբերությունները Իսրայելի ռեժիմի հետ, այս երկրի բնակիչների 71%-ը հայտարարել է, որ դադարեցրել է իսրայելական արտադրանքի օգտագործումը՝ բոյկոտելով դրանք՝ ցույց տալու համար իրենց աջակցությունը Պաղեստինին։
Դեկտեմբերին Վաշինգտոնի ինստիտուտի կողմից անցկացված հարցման արդյունքում Սաուդյան Արաբիայի ժողովրդի 96 տոկոսը փաստել է, որ արաբական երկրները պետք է խզեն իրենց կապերը Սիոնիստական ռեժիմի հետ՝ ի պատասխան Գազայում Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված հանցագործությունների: ԱՄԷ-ում մարդկանց 57%-ը հայտարարել է, որ իսրայելական արտադրանքը իրենց սև ցուցակում է։

Աշխարհի մակարդակով միջին հաշվով մարդկանց 37%-ը բոյկոտել է Սիոնիստական ռեժիմի հետ կապված ապրանքները։ Սա այն դեպքում, երբ արաբական և մահմեդական երկրներում վիճակագրությունը բարձր է համաշխարհային միջինից։
Մարտ ամսին Starbucks-ի սեփականատերերը ստիպված եղան աշխատանքից հեռացնել 2000 աշխատակիցների Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում այս տարածքների բնակիչների կողմից իրենց արտադրանքի բոյկոտի պատճառով:
McDonald's-ի պաշտոնյաներն էլ հայտարարել են, որ այս ընկերության արտադրանքի վաճառքը նվազել է մահմեդական երկրներում, այդ թվում՝ Մալայզիայում և Ինդոնեզիայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում։

Իսրայելի հետ կապված արտասահմանյան ապրանքների բոյկոտը հանգեցրել է Արեւմտյան Ասիայի երկրներում հայրենական արտադրանքի վաճառքի աճին։
Օմանի շատ բնակիչներ հրաժարվել են Սիոնիստական ռեժիմի հետ առնչվող ընկերությունների արտասահմանյան ըմպելիքներից՝ նախընտրելով Սաուդյան Արաբիայի ապրանքանիշերը։
Հարցումների համաձայն՝ Պաղեստինին աջակցող մարդկանց կողմից արտասահմանյան ապրանքներ չօգտագործելու պայմաններում ներքին արտադրանքի վաճառքն աճել է նաև Սաուդյան Արաբիայում և ԱՄԷ-ում։ Պակիստանյան ընկերությունները նույնպես սկսել են իսրայելական արտադրանքի փոխարեն այլընտրանքային արտադրանք արտադրել։

Իսրայելական արտադրանքի բոյկոտն իրականացվում է մի իրավիճակում, երբ այս ռեժիմը կանգնած է տնտեսական փլուզման առջեւ։ Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաներն ու լրատվամիջոցները վերջին ամիսներին բազմիցս զգուշացրել են այս ռեժիմի տնտեսական վատ պայմանների մասին։
Իսրայելի վիճակն այնքան բարդ է, որ հասարակ ապրանքների արտահանման կրճատումը, ինչպիսիք են լոլիկը և վարունգը, կարող են կաթվածահար անել նրանց տնտեսությունը: Այս ռեժիմը Գազայում շարունակում է իր հանցագործությունները այն դեպքում, երբ մինչ այժմ ավելի քան 40,000 խաղաղ բնակիչներ են նահատակվել, և առնվազն 100,000-ը վիրավորվել:
Բանալի բառակապակցություններ՝ իսրայելական ապրանքների բոյկոտում, Ինդոնեզիայի մահմեդական երկիրը, իսրայելական ապրանքներ