Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել
https://parstoday.ir/hy/news/world-i222146-Իրանի_և_Ադրբեջանի_արտգործնախարարները_հեռախոսազրույց_են_ունեցել
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում շնորհավորել է նրան Իրանի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել, հայտնում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Օգոստոս 25, 2024 15:52 Asia/Tehran
  •  Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում շնորհավորել է նրան Իրանի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել, հայտնում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Բայրամովը երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման հույս է հայտնել։

Երկու նախարարների զրույցի մյուս թեմաներն են եղել կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև միջազգային մի շարք հարցերի քննարկումը։

«Հրավիրելով միմյանց այցելել իրենց մայրաքաղաքները՝ կողմերն ընդգծել են երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը՝ շարունակելով բարձրաստիճան պատվիրակությունների փոխանակումը և երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունները, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային ֆորումներում»,- ասված է Իրանի ԱԳՆ  հաղորդման մեջ: