Հայացք՝ աշխարհում Պաղեստինի նկատմամբ ուսանողների աջակցության ընդլայնմանը
Pars Today- Նյու Յորքում մեկնարկել է Պաղեստինի նկատմամբ ուսանողների աջակցության ամենամեծ միջազգային ցանցը (GSPN): Այս ցանցը ներառում է հարյուրավոր ուսանողական խմբեր աշխարհի տարբեր համալսարաններից, այդ թվում՝ Ամերիկայից, Եվրոպայից, Աֆրիկայից և արաբական ու իսլամական մի շարք երկրներից:
Թեև ուսանողական շարժումներն ամբողջ աշխարհում ազատատենչությանը սատարելու երկար անցյալ ունեն, սակայն Պաղեստինի իդեալին աջակցելու համար ուսանողական խորը կապեր ձևավորվեցին վերջին ամիսներում Գազայում Սիոնիստական ռեժիմի հանցագործություններից հետո:
Pars Today-ի հաղորդման համաձայն, Գազայում Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին ԱՄՆ-ի համակողմանի աջակցության պատճառով տարբեր երկրների բուհերում առաջացել են ուսանողական բողոքներ և ձևավորվել է դիմադրություն ընդդեմ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կառավարության քաղաքականության և սիոնիստների հանցագործությունների։
Քաղաքական հարցերով փորձագետ Ալի Շարիֆինիան ասում է.- «Գազայում Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին ԱՄՆ-ի աջակցությունը դատապարտող ուսանողական բողոքի ցույցեր տեղի են ունեցել աշխարհի տարբեր համալսարաններում, բայց Ամերիկայում դրանք ավելի ընդգծված են, քան որևէ այլ տեղ և լուրջ մարտահրավեր են նետել Բայդենի կառավարությանը, քանի որ այդ շարժումը ցույց է տվել, որ Ամերիկայի և եվրոպական երկրների նոր և երիտասարդ սերունդը չի հանդուրժում Պաղեստինի իրավազրկված ժողովրդի դեմ Արևմուտքի, հատկապես Վաշինգտոնի բռնատիրական քաղաքականությունները»։
Նկատի ունենալով Գազայում սիոնիստների հանցագործությունների և Արևմուտքի, հատկապես Միացյալ Նահանգների աջակցության շարունակականությունը, Պաղեստինին աջակցող ուսանող ակտիվիստները, ուսանողական կազմակերպություններն ու միությունները հայտարարեցին «Պաղեստինին աջակցող գլոբալ ուսանողական ցանց» (GSPN) ստեղծելու մասին, որպեսզի Պաղեստինի ժողովրդին աջակցող միջազգային շարժման հետ միասին կասեցնել Գազայի բնակիչների դեմ Սիոնիստական ռեժիմի ցեղասպանությունը և փորձել բոյկոտել այս ռեժիմի ներդրումները համալսարաններում:
Իրականում Համաշխարհային Ուսանողական Ցանցը փորձ է համախմբել ուսանողական բողոքի ցույցերն ամբողջ աշխարհում և ուժեղացնել հակասիոնիզմը: Իր աշխատանքն սկսելու կապակցությամբ այս շարժումը հայտարարեց, որ ապահով և հուսալի հարթակ է ապահովում ուսանողական ակտիվիստների համար ռազմավարությունների և փորձի փոխանակման և Սիոնիստական ռեժիմի դեմ գլոբալ համագործակցությունը խթանելու համար, և հանդիսանում է պաղեստինամետ ուսանողներին աջակցության կարևոր հարթակ ամբողջ աշխարհում:
Այս հայտարարության մեջ ասվում է, որ այս ցանցը նաև փորձում է զինել պաղեստինամետ ուսանողներին, հատկապես նրանց, ովքեր գտնվում են հեռավոր կամ մեկուսացված համայնքներում և կարիք ունեն գործիքների, աջակցության և գիտելիքների, որոնք անհրաժեշտ են Սիոնիստական ռեժիմի դեմ արդյունավետ ռազմավարություններ իրականացնելու համար:
Ուսանողական այս ցանցի առաջնորդները հստակ հայտարարեցին, որ իրենք հանձնառու են հզորացնել պաղեստինցիների ձայնն ամբողջ աշխարհումում, և աշխարհի ուշադրությունը սևեռել պաղեստինյան դիմադրության վրա, ինչպես նաև համակարգել բողոքի ցույցերն ու արդարատենչ արշավները՝ ստեղծելով ուսանող ակտիվիստների գլոբալ ցանց չորս հիմնական նպատակների համար՝ «պաշտպանություն», «կրթություն», «աշխատանք» և «միասնություն»:
Հետևաբար ուսանողական ցանցը ամբողջ աշխարհի համալսարաններին կոչ է արել դիմակայել Իսրայելի օկուպացիոն ռեժիմի գործողություններին, աջակցել ուսանողների բողոքի ցույց անցկացնելու իրավունքին և դադարեցնել համագործակցությունը Իսրայելի ռեժիմի կրթական և հետազոտական հաստատությունների հետ:
Վերջին ամիսներին Սիոնիստական ռեժիմի դեմ ուսանողական շարժումների բողոքի ցույցերն ապացուցեցին, որ ամենաարդյունավետ բողոքի արշավներից են, որը կարող է ազդել նույնիսկ ԱՄՆ-ի կառավարության քաղաքականության վրա։ Ուստի ուսանողների համաշխարհային ցանցը կոչ է արել բոլոր ուսանող ակտիվիստներին և կազմակերպություններին միանալ այս շարժմանը, որը պատմության այս փուլում Պաղեստինի ժողովրդի հետ համաշխարհային համերաշխության շարժման կարևոր մասն է կազմում։
Անկասկած, այս շարժման ավելի ակտիվացումը կարող է վճռական ազդեցություն ունենալ Գազայում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները կասեցնելու գործում։
Բանալի բառակապակցություններ՝ Գազայի պատերազմ, Իսրայելի հանցագործություններ, Իսրայելի բոյկոտ, պաղեստինամետ ուսանողական շարժումներ, ԱՄՆ և Իսրայել