Թուրքիան սկսել է «խրամատային պատերազմ» վարել Եվրոպայի հետ
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ միգրացիոն ճգնաժամը թույլ կտա իրեն գերիշխանություն հաստատել Եվրոպայի վրա: Նրա այդ քաղաքականությունը վնասում է առաջին հերթին հենց Թուրքիային»,- Frankfurter Allgemeine Zeitung-ում գրում է Ռայներ Հերմանը:
«Թուրքիայից ստացվող ազդակները դրական անվանել չի կարելի: Անկարան Եվրամիությանը հասկացնում է, որ այլեւս հետաքրքրված չէ Թուրքիայի քաղաքացիների վիզային ռեժիմը չեղարկելու որոշմամբ: Միաժամանակ թուրքերը «խաղաղության աղավնիներ» են ուղարկում Մոսկվա, իսկ նույն օրն Անկարայում ԵՄ դեսպանը, ով նյարդային հյուծման աստիճանի էր հասել, լքում է իր պաշտոնը»:
«Այժմ բոլորը հետեւում են թուրքերի գործողություններին: Արդյո՞ք Թուրքիան կշարունակի ճնշում գործադրել Եվրոպայի վրա, ինչից հետո փախստականների հոսքերը կհեղեղեն հունական կղզիները: Էրդողանի քաղաքականությունը կայուն չէ, եւ նա վտանգավոր է հենց Թուրքիայի համար»:
«Թուրքիան այժմ սկսել է «խրամատային պատերազմը»: Էրդողանը կարծում է, որ միգրացիոն ճգնաժամն իրեն հնարավորություն կտա իշխել Եվրոպայի վրա: Միեւնույն ժամանակ, ոչ մի երկիր այնպես տարված չէ սիրիական պատերազմով, ինչպես Թուրքիան»,-գրում է գերմանական հանդեսը:
galatv.am
17/6/2016