Պուտինն ու Ալիևը քննարկել են խաղաղության պայմանագրի նախապատրաստումը. Կրեմլ
https://parstoday.ir/hy/news/world-i222246-Պուտինն_ու_Ալիևը_քննարկել_են_խաղաղության_պայմանագրի_նախապատրաստումը._Կրեմլ
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են հայ–ադրբեջանական պայմանագրի նախապատրաստումը, սահմանագծումն ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2024 14:06 Asia/Tehran
  • Պուտինն ու Ալիևը քննարկել են խաղաղության պայմանագրի նախապատրաստումը. Կրեմլ

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են հայ–ադրբեջանական պայմանագրի նախապատրաստումը, սահմանագծումն ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նախագահները շարունակել են քննարկել Հարավային Կովկասում առկա իրավիճակի հետ կապված տարբեր հարցեր։

Նշվում է, որ ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը` շարունակելու ամեն կերպ աջակցել Բաքվին և Երևանին` համապատասխան փոխադարձ ընդունելի որոշումների կայացման հարցում։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահը օգոստոսի 18–ին Բաքու էր մեկնել։

Հավելենք` հունիսի 26-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկությունների 10-րդ փաթեթը: Երևանը առաջարկությունների պատասխան փաթեթ է պատրաստում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը միանգամայն իրատեսական է։ Նա միաժամանակ նշել է, որ այդ փաստաթղթի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։

ՀՀ ԱԳՆ–ն օգոստոսի 7-ին հայտնեց, որ խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը։