Ինչո՞ւ Իրանի ԶՈՒ ստորաբաժանումներին չի մտահոգում ամերիկյան նավերի մետենալը 
https://parstoday.ir/hy/news/world-i222370-Ինչո_ւ_Իրանի_ԶՈՒ_ստորաբաժանումներին_չի_մտահոգում_ամերիկյան_նավերի_մետենալը
Pars Today-Իրանի ջրային սահմանների մոտ երկու գրոհային խմբերի տեղկաայումն ըստ երևույթին ավելի շատ ռազմական շոու է, որն իրականացվում է ԱՄՆ-ի արդեն հնացած ռազմավարության շրջանակներում։ 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2024 06:20 Asia/Tehran
  • Ինչո՞ւ Իրանի ԶՈՒ ստորաբաժանումներին չի մտահոգում ամերիկյան նավերի մետենալը 

Pars Today-Իրանի ջրային սահմանների մոտ երկու գրոհային խմբերի տեղկաայումն ըստ երևույթին ավելի շատ ռազմական շոու է, որն իրականացվում է ԱՄՆ-ի արդեն հնացած ռազմավարության շրջանակներում։ 

ԱՄՆ ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի կարող կանխատեսել, թե ինչ կա Իրանի մտքում, հետևաբար, ավելի շատ ուժեր է տեղակայել տարածաշրջանում՝ Դիմադրության առանցքի դեմ պայքարելու համար։

Գործուղված ստորաբաժանումների թիվն աննախադեպ է պատմության մեջ 

Այդ խմբերի թվում է նաև ամերիկյան ռազմածովային օպերատիվ խումբը, որը քանակական ու որակական առումով  կարող է ներառվել 20 երկրների լավագույն օդային ուժերի ցանկում։   Այս օպերատիվ խումբը ներառում է  ավիակիր, հածանավ, չորսից վեց կործանիչներ, սուզանավ, օժանդակ նավ, մոտ 75 ռազմական ինքնաթիռ և 7 հազար 500 նավաստիներ և գնդացրորդներ։ Սովորաբար ԱՄՆ-ում ավիակիրները կրում են  նախագահների անունները։

Ամերիկյան օպերատիվ խմբի կառուցվածքը

 ԱՄՆ նավատորմի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Theodore  Roosevelt ավիակիրը (USS Theodore Roosevelt) կոդով (CVN-71) և Abraham Lincoln (USS Abraham Lincoln) նավը ( CVN-72) կոդով, տեղակայվել են Օմանի ծովում:
Theodore  Roosevelt ավիակրին ուղեկցում են USS Daniel Inouye հածանավը և USS Halsey և USS John McCain կործանիչները։
Abraham Lincoln  նավին ուղեկցում են USS Frank Petersen հածանավը և USS Spruance և USSO'Kane կործանիչները։

Ամերիկյան նավերը տեղակայվում են աշխարհի տարբեր տարածաշրջաններում

 

Ամերիկյան նավերի տեղակայումը Պարսից ծոցում

 

ամիս հայտարարեց, որ թիրախավորել է ամերիկյան  Eisenhower   նավը, ինչն աննախադեպ էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ ռազմական պատմության մեջ։ 
ԱՄՆ-ն անմիջապես դուրս բերեց նավը Կարմիր ծովից և հայտարարեց, որ նավի հետ որևէ բան չի պատահել։ 
Եվ Իրանի ջրերի մոտ երկու նավերի տեղակայումն ըստ երևույթին ավելի շատ ռազմական շոու է։ 

Abraham Lincoln  նավը 
Theodore  Roosevelt ավիակիրը 


ԱՄՆ ռազմական հրամանատարությունը տեղյակ է Իրանի հրթռիների հեռահարության  մասին։ 
«Աբու Մեհդի» թևավոր հրթիռն ունի ավելի քան 1000 կմ հեռահարություն։ Իսկ «Պարսից ծոց» և «Հորմոզ 2» հականավային բալիստիկ հրթիռների գործողության հեռահարությունը ընդգրկում է ողջ Պարսից ծոցը և Օմանի ծովը։
Հետևաբար, եթե վերոնաշյալ ամերիկյան նավերի նպատակը լիներ Իրանի հետ ուղիղ հակամարտությունը, դրանք պետք է տեղակայվեին Իրանի ջրային սահմաններից առնվազն 1000 կիլոմետր հեռավորության վրա:
Իրականում, այսօր ամենաթանկ զենքը կարող է խոցվել ամենաէժան զենքով, ինչպես օրինակ Եմենի ԱԹՍ-ներով։ 
Եվ Իրանի և Չինաստանի նման հրթիռային տերությունների հետ ԱՄՆ-ի  ծովային ճակատամարտի դեպքում, որքան մեծ լինի թիրախը, այնքան հրթիռները ավելի հեշտ կհարվածեն:
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ը կարող է պաշտպանական գործողություններ ձեռնարկել  Իսրայելին Իրանի հնարավոր պատասխանից պաշտպանելու համար։ Որովհետև լարվածության սրման  և Պարսից ծոցում Իրանի ուժերի կամ Իրանի տարածքում գտնվող թիրախների վրա ուղղակի հարձակման դեպքում ամերիկյան ավիակիրները կբախվեն իրանական հրթիռային հակահարվածներին։