Ինչո՞ւ Իրանի ԶՈՒ ստորաբաժանումներին չի մտահոգում ամերիկյան նավերի մետենալը
Pars Today-Իրանի ջրային սահմանների մոտ երկու գրոհային խմբերի տեղկաայումն ըստ երևույթին ավելի շատ ռազմական շոու է, որն իրականացվում է ԱՄՆ-ի արդեն հնացած ռազմավարության շրջանակներում։
ԱՄՆ ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի կարող կանխատեսել, թե ինչ կա Իրանի մտքում, հետևաբար, ավելի շատ ուժեր է տեղակայել տարածաշրջանում՝ Դիմադրության առանցքի դեմ պայքարելու համար։
Գործուղված ստորաբաժանումների թիվն աննախադեպ է պատմության մեջ
Այդ խմբերի թվում է նաև ամերիկյան ռազմածովային օպերատիվ խումբը, որը քանակական ու որակական առումով կարող է ներառվել 20 երկրների լավագույն օդային ուժերի ցանկում։ Այս օպերատիվ խումբը ներառում է ավիակիր, հածանավ, չորսից վեց կործանիչներ, սուզանավ, օժանդակ նավ, մոտ 75 ռազմական ինքնաթիռ և 7 հազար 500 նավաստիներ և գնդացրորդներ։ Սովորաբար ԱՄՆ-ում ավիակիրները կրում են նախագահների անունները։
ԱՄՆ նավատորմի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Theodore Roosevelt ավիակիրը (USS Theodore Roosevelt) կոդով (CVN-71) և Abraham Lincoln (USS Abraham Lincoln) նավը ( CVN-72) կոդով, տեղակայվել են Օմանի ծովում:
Theodore Roosevelt ավիակրին ուղեկցում են USS Daniel Inouye հածանավը և USS Halsey և USS John McCain կործանիչները։
Abraham Lincoln նավին ուղեկցում են USS Frank Petersen հածանավը և USS Spruance և USSO'Kane կործանիչները։
ամիս հայտարարեց, որ թիրախավորել է ամերիկյան Eisenhower նավը, ինչն աննախադեպ էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ ռազմական պատմության մեջ։
ԱՄՆ-ն անմիջապես դուրս բերեց նավը Կարմիր ծովից և հայտարարեց, որ նավի հետ որևէ բան չի պատահել։
Եվ Իրանի ջրերի մոտ երկու նավերի տեղակայումն ըստ երևույթին ավելի շատ ռազմական շոու է։
ԱՄՆ ռազմական հրամանատարությունը տեղյակ է Իրանի հրթռիների հեռահարության մասին։
«Աբու Մեհդի» թևավոր հրթիռն ունի ավելի քան 1000 կմ հեռահարություն։ Իսկ «Պարսից ծոց» և «Հորմոզ 2» հականավային բալիստիկ հրթիռների գործողության հեռահարությունը ընդգրկում է ողջ Պարսից ծոցը և Օմանի ծովը։
Հետևաբար, եթե վերոնաշյալ ամերիկյան նավերի նպատակը լիներ Իրանի հետ ուղիղ հակամարտությունը, դրանք պետք է տեղակայվեին Իրանի ջրային սահմաններից առնվազն 1000 կիլոմետր հեռավորության վրա:
Իրականում, այսօր ամենաթանկ զենքը կարող է խոցվել ամենաէժան զենքով, ինչպես օրինակ Եմենի ԱԹՍ-ներով։
Եվ Իրանի և Չինաստանի նման հրթիռային տերությունների հետ ԱՄՆ-ի ծովային ճակատամարտի դեպքում, որքան մեծ լինի թիրախը, այնքան հրթիռները ավելի հեշտ կհարվածեն:
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ը կարող է պաշտպանական գործողություններ ձեռնարկել Իսրայելին Իրանի հնարավոր պատասխանից պաշտպանելու համար։ Որովհետև լարվածության սրման և Պարսից ծոցում Իրանի ուժերի կամ Իրանի տարածքում գտնվող թիրախների վրա ուղղակի հարձակման դեպքում ամերիկյան ավիակիրները կբախվեն իրանական հրթիռային հակահարվածներին։