Ռուսաստան. Եթե Արևմուտքից ռազմական օգնություն չլինի, Ուկրաինան կդադարեցնի պատերազմը
https://parstoday.ir/hy/news/world-i222402-Ռուսաստան._Եթե_Արևմուտքից_ռազմական_օգնություն_չլինի_Ուկրաինան_կդադարեցնի_պատերազմը
Ռուսաստանը լարվածության աճի և պատերազմի երկարացման պատճառ է համարել Ուկրաինային Արևմուտքի ռազմական օգնությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2024 14:27 Asia/Tehran
  • Ռուսաստան. Եթե Արևմուտքից ռազմական օգնություն չլինի, Ուկրաինան կդադարեցնի պատերազմը

Ռուսաստանը լարվածության աճի և պատերազմի երկարացման պատճառ է համարել Ուկրաինային Արևմուտքի ռազմական օգնությունը։

Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Ուկրաինայում ռուսական օպերացիայի սկզբից ի վեր ԱՄՆ-ն և եվրոպական երկրները շարունակաբար ռազմական օգնություն և զենք են տրամադրում ուկրաինական բանակին՝ կանգնեցնելու համար ռուսական բանակի առաջխաղացումը՝ միաժամանակ խիստ պատժամիջոցներ կիրառելով Մոսկվայի դեմ, և այս գործընթացը դեռ շարունակվում է։ Ըստ Parstoday-ի, Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեպ Բորելը ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ խոստովանել է. «Այսօր Ուկրաինային մեր ռազմական աջակցությունը հասել է ավելի քան 43 միլիարդ եվրոյի»։

Այս կապակցությամբ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին հայտարարեց, որ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների սպառազինության և ռազմական օգնությունը Ուկրաինային երկարացնում է պատերազմը, և եթե չլիներ այդ օգնությունը, Ուկրաինան վաղուց դադարեցրած կլիներ պատերազմը։

Մյուս կողմից, Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին ընդգծել է, որ իտալական զենքի օգտագործումը թույլատրված է միայն Ուկրաինայի տարածքում, և անհամաձայնություն է հայտվել այդ զենքի կիրառմանը Ռուսաստանի տարածքի դեմ։

 Այս առնչությամբ Իտալիայի արտգործնախարարը հայտարարել է.«Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, սակայն Իտալիայի դեպքում իտալական զենքը կարող է կիրառվել միայն Ուկրաինայի ներսում»։

Իտալիայի արտգործնախարարի այս հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ հինգշաբթի օրը Բրյուսելում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլբան բողոքել է իր երկրին՝ ԵՄ երկրների ռազմական աջակցության ձգձգման պատճառով։