Ինչո՞ւ է ԱՄՆ-ի քաղաքական լուծումն իրականում ռազմական խաբեություն
Pars Today- Իրականում, հակառակ ԱՄՆ-ի համար ցանկալի իրավիճակի, ներկա դրությամբ, երբ Դիմադրությունն ընդգծում է հրադադարի բանակցությունների արդյունավետությունն իսկ ՀԱՄԱՍ-ը ողջունում է զինադադարը, իսրայելական կողմն ԱՄՆ-ի աջակցությամբ, խոչընդոտում է բանակցությունների արդյունավորմանը։
Կահիրեյի բանակցությունների արդյունքը նույնքան հիասթափեցնող էր, որքան Դոհայինը։ Եվ հրադադարի հարցը շարունակում է մնալ փակուղում։
Թեև միջնորդները, հատկապես Եգիպտոսը և Կատարը շարունակում են աշխատել քաղաքական լուծման ուղղությամբ, ակնհայտ է, որ սիոնիստական կողմը դեռևս վայելում է ԱՄՆ-ի աջակցությունը, նույնիսկ հրադադարի հարցում ևւ ավելի շատ միավորներ ստանալու նպատակով, շարունակում է խոչընդոտել բանակցությունների արդյունավորմանը։
Մինչ Սպիտակ տունը փորձում է ձևացնել, թե ջանքեր է գործադրում տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ, Նեթանյահուի գործողությունների նկատմամբ անլուրջ վերաբերմունքն Իսրայելին ազատություէն տվել՝ չմտածելու դրանց հետևանքների մասին։ Արդյուքնում՝ վերջին օրերին ռեժիմը նոր ճակատ է բացել և գուցե ՝ նոր պատեարազմի սկիզբ դրել։
Սիոնիստ զինվորները վերջին օրերին աննախադեպ հարձակումներ են իրականացրել Արևմտայն ափի Թուլկարմ, Ջենին և Թուբաս քաղաքներում գտնվող ճամբարների վրա:
Ռեժիմի ԱԳ նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ հարձակումների նպատակն է չեզոքացնել այդ տարածքներում տեղակայված զինված պաղեստինցիների գործողությունները և նույնիսկ պնդել, որ այդ խմբավորումներին աջակցում և զինում է Իրանը՝ Հորդանանի տարածքով։ Նա հայտարարել է, որ Իսրայելը Հորդանան գետի Արևմտյան ափին պետք է անի այն, ինչ անհրաժեշտ է «ճիշտ այնպես, ինչպես Գազայում»:
Օսլոյի խաղաղության պայմանագրից, Հորդանան գետի Արևմտյան ափը վերահսկելու եղանակից և Գազայում Դիմադրության ճակատի ակտվիանալուց հետո, ռեժիմի ղեկավարները փորձել են Հորդանան գետի արևմտյան ափը ներկայացնել որպես պաղեստինցիների և ավանաբնակների համար խաղաղ ապրելու մոդել՝ անտեսելով պաղեստինցիների դեմ ամենօրյա հանցագործությունները։
Եթե մինչ «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը Հորդանան գետի արևմտյան ափն իսրայելցիների կողմից պաղեստինցիների նկատմամբ լուռ հանցագործությունների վայր էր, այսօր այս տարածքում հարձակումների նոր փուլը և Կացի հայտարարությունը վկայում են, որ Իսրայելի համար Գազայի և Հորդանան գետի արևմտյան ափի միջև տարբերություն չկա, իսկ փոխզիջումը պարզապես բառախաղ էր և Պաղեստինի տարածքում հետագա առաջխաղացման համար ենթահող ստեղծելու փորձ:
Անցած 11 ամիսների ընթացքում, սիոնիստների հետ բախումների ժամանակ, Հորդանան գետի արևմտյան ափին զոհվել ու վիրավորվել են հազարավոր պաղեստինցիներ։
Իսրայելի՝ «Կյանք առանց ՀԱՄԱՍ-ի» գաղափարախոսությունը թիրախավորում է պաղեստինցիների ընկալումը, իսկ ռեժիմի քայլերն ապացուցում են, որ դա հեռու է իրականությունից։
Պարզ է, որ Հորդանան գետի արևմտյան ափի վրա յուրաքանչյուր հարձակման ժամանակ նահատակների թվի ավելացումը մի քանի օրով չի սահմանափակվելու։ Այս տարածքի ինքնակառավարվող կառավարությունը շարունակում է պահել վերջին 11 ամիսների չեզոքությունը և կարելի է անգամ ասել, համագործակցում է ռեժիմի հետ։
Արևմտյան ափին ապրելու հայտնի մոդելն այսօր անզոր է Իսրայելի գործողությունների դեմ։ Հորդանան գետի արևմտյան ափին քաղաքական լուծման ճգնաժամը կարող է մեծացնել Գազայում հրադադարի համաձայնագրի ճանապարհին առկա խոչընդոտները։
Գազայում հրադադար հաստատելու բանակցություններում Իսրայելի հավակնությունները նույնն են նաև Արևմտյան ափի դեպքում և այս տարածքն անձեռնմխելի չէ ռեժիմի հանցագործություններից։ Ուստի Իսրայելին հետ քաշելը և ցանկալի զիջումները որևէ կերպ չեն կարող երաշխավորել Գազայում շարունակվող հանցագործությունների ավարտը։
Անշուշտ, պաղեստինյան կողմը, ինչպես նաև արաբական միջնորդ կառավարությունները չեն կարող անտարբեր լինել Իսրայելի նոր ճակատի բացման նկատմամբ, որի նպատակն է՝ շարունակել լարվածությունը։
Հակառակ այն, քայլերի, որ արեց ԱՄՆ-ը վերջին շաբաթներին՝ Իրան միջնորդ ուղարկելով և նախազգուշական հաղորդագրություններ հղելով՝ լարվածության սրումը և տարածաշրջանային պատերազմը կանխելու անվան տակ, այժմ Իսրայելի կողմից լարվածության սրմամբ և այն էլ Սպիտակ տան պատասխանատվությամբ, իրականություն է դառնում։
«Հեզբոլլահի» Արբաին գործողությունն ի հետևանս Իրանի պատասխանի, կարող է փոփոխության ենթարկել ԱՄՆ-ի աննախապայման աջակցությունն Իսրայելին ու Պաղեստինում ռեժիմի սահման չճանաչող գործողություններին։
Հակառակ սրան, թերևս միայն քաղաքական ապարդյուն քայլերի ականատես կլինենք, ինչից կշահի միայն ԱՄՆ-ն։
Աղբյուր՝ Քարիմշահի, Սամիրա։
Քաղաքական լուծումը ռազմական խաբեություն է
Վաթան Էմռուզ