Ադրբեջանի իշխող կուսակցությունը մեծամասնություն է ստացել խորհրդարանական արտահերթ ընտրություններում
https://parstoday.ir/hy/news/world-i222474-Ադրբեջանի_իշխող_կուսակցությունը_մեծամասնություն_է_ստացել_խորհրդարանական_արտահերթ_ընտրություններում
Ադրբեջանի իշխող կուսակցության՝ «Ենի Ազերբայջանի» (Նոր Ադրբեջան) ներկայացուցիչները մեծամասնություն են ստանում 7-րդ գումարման խորհրդարանում՝ կիրակի օրը կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2024 08:10 Asia/Tehran
  •  Ադրբեջանի իշխող կուսակցությունը մեծամասնություն է ստացել խորհրդարանական արտահերթ ընտրություններում

Ադրբեջանի իշխող կուսակցության՝ «Ենի Ազերբայջանի» (Նոր Ադրբեջան) ներկայացուցիչները մեծամասնություն են ստանում 7-րդ գումարման խորհրդարանում՝ կիրակի օրը կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով։

Այսպիսին են Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ամերիկյան Oracle խորհրդատվական խմբի կողմից անցկացված exit poll-ի տվյալները։

Նոր գումարման խորհրդարան է անցել նաեւ անկախ թեկնածու Փոլադ Բյուլբյուլօղլուն, ով ներկայումս զբաղեցնում է Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի դեսպանի պաշտոնը։

Երկրում ընտրելու իրավունք ունի 6 միլիոն 421 հազար 960 քաղաքացի: Խորհրդարանի 125 տեղի համար պայքարում էր 990 թեկնածու։

Խորհրդարանական ընտրություններն ավարտվել են ժամը 19:00-ին: