Փորձագետ. Զանգեզուրի միջանցքի ստեղծման նպատակը Թուրքիան Կենտրոնական Ասիայի հետ կապելն է
Կովկասի հարցերով իրանցի փորձագետ, քաղաքական վերլուծաբան Յադոլլահ Քարիմիփուրը կարծում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի նպատակը կեղծ Զանգեզուրի միջանցքը ստեղծելու համար ճնշում գործադրելու հարցում, Անկարայի նկատի առած թյուրքական աշխարհը Կասպից ծովին և Կենտրոնական Ասիային կապելն է:
Կեղծ «Զանգեզուր» միջանցքի ստեղծման օգտին Ռուսաստանի վերջին դիրքորոշումներին ի պատասխան՝ կովկասցի հարցերով այս քաղաքագետն ասաց. «Տարիներ շարունակ Թեհրանն ասում էր, որ Կովկասի քաղաքական աշխարհագրությունը չպետք է փոխվի, մինչդեռ Անկարա-Բաքու-Թել Ավիվ եռանկյունին մշտապես նախագծում և համակարգում են իրենց ծրագրերը՝ իրենց նպատակներին հասնելու համար»:
Քարիմիփուրը հավելեց, որ Անկարա-Բաքու-Թել Ավիվի նպատակը Անկարայի նկատի առած թյուրքական աշխարհի միացումն է՝ Թուրքիան Կասպից ծովին կապելու, նրա երկու արևելյան-արևմտյան ափերին հաստատվելու և մինչև Կենտրոնական Ասիա հասնելու միջոցով, ինչը ձեռք կբերվի 40 կմ երկարությամբ Զանգեզուրի միջանցքի ստեղծմամբ։
Կովկասի հարցերով այս քաղաքական փորձագետն ասել է, որ բարձր տնտեսական-ռազմաքաղաքական կարողություններով Երևանը, հաստատակամ աջակից գտնելու հույսով, հայտնվել է երկու վճռական ու հզոր ուժերի՝ Անկարայի ու Բաքվի միջև. Մյուս կողմից, միանշանակ է, որ Ռուսաստանը բավարար հնարավորություններ չունի հայերին աջակցելու համար։
Քարիմիփուրի խոսքով, Հայաստանը մինչ այժմ դիմակայել է Անկարայի և Բաքվի ընդհանուր նպատակներին ու շահերին՝ վճարելով ահռելի գին՝ կրելով պարբերաբար պարտություններ Ադրբեջանի դիմաց։ Սակայն Թուրքիան և Ադրբեջանը շարունակաբար բազմաթիվ ծրագրեր, նախագծեր ու առաջարկներ են ներկայացնում Հայաստանին՝ իրենց նպատակներին ամեն կերպ հասնելու համար։
Անդրադառնալով Երևանին աջակցելու և Անկարա-Բաքու-Թել Ավիվ եռանկյունու դեմ պատնեշ ստեղծելու Իրանի վարած դեէսկալացիայի քաղաքականությանը՝ Քարիմիփուրն ընդգծել է. «Ակնհայտ է, որ նման իրավիճակում Ռուսաստանի դիրքորոշումների փոփոխությունը նշանակում է նաև լուրջ սպառնալիք Իրանի սահմանների նկատմամբ, և պետք է որքան հնարավոր է շուտ լուծում գտնել այս հարցում»: