Սեպտեմբեր 05, 2024 19:23 Asia/Tehran
  •   Պուտին ․Ռուսաստանից Իրան գազ մատակարարելու նախագիծը միանգամայն իրագործելի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանից Իրան գազ մատակարարելու նախագիծը միանգամայն իրագործելի է, և որ Թեհրանը երկար ժամանակ է, ինչ Մոսկվայից մատակարարումներ է ցանկանում։ Այս մասին գրում է 1tv.ru-ն:

«Իրանը երկար ժամանակ է ցանկանում է մեզնից գազ ստանալ... Ես կարծում եմ, որ սա իրագործելի նախագիծ է, նկատի ունեմ, որ շուկաները հսկայական են: Իսկ Իրանի հարևան երկրներում պարզապես ահռելի կարիք կա»,- ասել է Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում։

Ռուսաստանի նախագահը պարզաբանել է, որ «Գազպրոմ»-ը  ծրագրեր ունի միավորելու գազատրանսպորտային համակարգի եվրոպական հատվածը և Հեռավորարևելյան հատվածը՝ համապատասխան հոսքեր իրականացնելու համար։

 

Պիտակ