ՉԺՀ արտգործնախարարը կայցելի ՌԴ ԲՐԻԿՍ–ի գծով հանդիպմանը մասնակցելու համար. ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/world-i222782-ՉԺՀ_արտգործնախարարը_կայցելի_ՌԴ_ԲՐԻԿՍ_ի_գծով_հանդիպմանը_մասնակցելու_համար._ԱԳՆ
Սեպտեմբերի 11-12-ը ՉԺՀ արտգործնախարար Վան Ին Ռուսաստան կայցելի` մասնակցելու անվտանգության հարցերով ԲՐԻԿՍ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդպիմանը։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2024 14:10 Asia/Tehran
  • ՉԺՀ արտգործնախարարը կայցելի ՌԴ ԲՐԻԿՍ–ի գծով հանդիպմանը մասնակցելու համար. ԱԳՆ

Սեպտեմբերի 11-12-ը ՉԺՀ արտգործնախարար Վան Ին Ռուսաստան կայցելի` մասնակցելու անվտանգության հարցերով ԲՐԻԿՍ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդպիմանը։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

«Սեպտեմբերի 11-12-ը ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հրավերով Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի անդամ, արտաքին գործերով Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության կենտկոմի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի անվտանգության հարցերով ԲՐԻԿՍ երկրների բարձր ներկայացուցիչների 14-րդ նիստին», – հայտնել է դիվանագետը։

Նա հավելել է, որ «հանդիպման ընթացքում չինական կողմը կարծիքներ կփոխանակի ԲՐԻԿՍ գործընկերների հետ` կապված միջազգային անվտանգության ոլորտում առկա իրավիճակի, ինչպես նաև հիմնական միջազգային և տարածաշրջանային խնդիրների հետ»։

Բացի այդ, նրա խոսքով, կողմերը կպատրաստվեն ԲՐԻԿՍ երկրների առաջնորդների 16-րդ հանդիպմանը։

Հավելենք, որ ԲՐԻԿՍ գագաթնաժողովում Հայաստանը կներկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Sputnik.