Թրամփը սպառնացել է երկկողմ առևտրում դոլարը չկիրառող երկրներին
https://parstoday.ir/hy/news/world-i222906-Թրամփը_սպառնացել_է_երկկողմ_առևտրում_դոլարը_չկիրառող_երկրներին
ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է կանգնեցնել ապադոլարիզացման գործըթնացը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2024 12:32 Asia/Tehran
  • Թրամփը սպառնացել է երկկողմ առևտրում դոլարը չկիրառող երկրներին

ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է կանգնեցնել ապադոլարիզացման գործըթնացը։

Վիսկոնսին նահանգում կայացած նախընտրական հանրահավաքում, խոստովանելով, որ համաշխարհային գործարքներից դոլարը կրճատելու գործընթացը արագանում է, Թրամփն  ամերիկացի ընտրողներին խոստացել է, որ ընտրվելու դեպքում կպահպանի դոլարի կարգավիճակը որպես համաշխարհային պահուստային արժույթ:

Pars Today-ի հաղորդմամբ՝ Թրամփը խոստովանել է, որ դոլարը «մեծ շրջափակման մեջ է», քանի որ մեծ թվով երկրներ առևտուրն իրականացնում են այլ արժույթներով։ Նա նշել է, որ հաղթելու դեպքում այս երկրներից ներկրվող ապրանքների նկատմամբ կսահմանվի 100% մաքսատուրք՝ դոլարային համակարգից դուրս բիզնես վարելու պատճառով։

Աշխարհի մի շարք երկրներ, այդ թվում՝ Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը, վաղուց սկսել են առևտրից դոլարը կրճատելու քաղաքականությունը։ Տարբեր երկրների նկատմամբ պատժամիջոցների և տնտեսական ճնշումների գործադրման ԱՄՆ-ի քաղաքականությունն այդ երկրներին ստիպել է առևտրում օգտագործել ազգային արժույթները։

Իսկ դոլարը որպես զենք օգտագործելով, ԱՄՆ-ն վարկաբեկել է միջազգային ֆինանսական պահուստների ինստիտուտը։