Սեպտեմբեր 13, 2024 17:07 Asia/Tehran
  • Իրանցի դիվանագետ. Տարանցիկ ուղիներն ու բանկային համագործակցությունները  կերաշխավորեն ՇՀԿ տնտեսական զարգացումը

Պակիստանում ԻԻՀ դեսպանն ընդգծել է Իրանի տրանսպորտային կարողությունների, այդ թվում՝ Չաբահար նավահանգստի կարևորությունը ՇՀԿ անդամների միջև սիներգիայի համար և ասել. «Տարանցիկ ուղիներն ու բանկային համագործակցությունները կերաշխավորեն Շանհայի կազմակերպության տնտեսական զարգացումը»։

Այսօր Իսլամաբադում կայացել է ՇՀԿ առևտրային և ներդրումային համաժողովը, որը կազմակերպել էր Պակիստանի Առևտրաարդյունաբերական պալատների դաշնությունը։ 

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ նիստում ունեցած ելույթում, Պակիստանում ԻԻՀ դեսպան Ռեզա Ամիրի Մողադամն ասել է․ «ՇՀԿ-ն  մեծությամբ և բնակչությամբ ամենամեծ տարածաշրջանային կազմակերպությունն է, որը ներառում է Եվրասիական տարածաշրջջանի տարածքի 80%-ը և աշխարհի բնակչության 40%-ը»:  

Նա հավելել է․ «Իրանն ունի 5 հազար 800 կիլոմետր ափամերձ գիծ, որից 890 կիլոմետրը հյուսիսում և 4 հազար 900 կիլոմետրը՝ հարավում, ինչի շնորհիվ համարվում է տրանսպորտային կարևոր ուղի և կարևոր դեր է խաղում Շանհայի համագործակցության կազմակերպությունում»:
Նիստն անցկացվել է «Տարածաշրջանային առևտուր՝ կայուն աճի և ՇՀԿ անդամների միջև արդար առևտրային հարաբերությունների հաստատման նպատակով»։

Պիտակ