ԱՊՀ երկրների զինվորականները ՀՕՊ–ին վերաբերող հարցեր կքննարկեն Բելառուսում
https://parstoday.ir/hy/news/world-i223144-ԱՊՀ_երկրների_զինվորականները_ՀՕՊ_ին_վերաբերող_հարցեր_կքննարկեն_Բելառուսում
Բելառուս են ժամանել ԱՊՀերկրների ռազմական պատվիրակությունները։ Տեղեկությունը հայտնում է Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2024 14:28 Asia/Tehran
  • ԱՊՀ երկրների զինվորականները ՀՕՊ–ին վերաբերող հարցեր կքննարկեն Բելառուսում

Բելառուս են ժամանել ԱՊՀերկրների ռազմական պատվիրակությունները։ Տեղեկությունը հայտնում է Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Պատվիրակությունները մասնակցելու են ԱՊՀերկրների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր հակաօդային պաշտպանության հարցերով համակարգող կոմիտեի նիստին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նիստում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության ապահովման շրջանակներում հակաօդային պաշտպանության կազմակերպման հարցեր: