Guardian-ի սյունակագիր. Հնդկաստանում նացիստական ոճի ֆաշիզմը դանդաղ տեմպերով աճում է
Guardian-ում հրապարակված հոդվածում, հնդիկ գրող և պատմաբանը նշում է, որ BJP-ն և նրա մայր կազմակերպությունը՝ RSS-ը, շատ առումներով ոգեշնչված էին նացիստական ազգայնականությունից:
«Հնդկաստանը ֆաշիզմի դանդաղ աճի ականատես է» վերնագրով հոդվածում Մուկուլ Քեսավան քննարկել է նացիստական ֆաշիզմի և Հնդկաստանի իշխող կուսակցության հինդու ազգայնականության նմանությունները, վերջինս նկարագրելով որպես «դանդաղ առաջ գնացող ֆաշիզմ»։
Քեսավանը կարծում է, որ իշխող «Բհարաթիա Ջանատա» (BJP) կուսակցությունը ևվերջինիս մայր կազմակերպության՝ «Ռաշտրիյա Սվայամսևակ Սանգի» (RSS) օրոք Հնդկաստանում տարածվող նացիստական շարժումն ազդված է նացիստական ֆաշիզմի գաղափարախոսությամբ։
Նացիզմով ոգեշնչված
Քեսավանը նշում է, որ BJP-ն և նրա մայր կազմակերպությունը՝ RSS-ը, շատ առումներով ոգեշնչված էին նացիստական ազգայնականությամբ: RSS-ը հիմնադրվել է 1925 թվականին, մոտավորապես նույն ժամանակաշրջանում, երբ Գերմանիայում իշխանության եկավ Հիտլերը։
Կազմակերպությանն անդամակցելու իրավունք ունեն միայն հինդուները և, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ տասնամյակների ֆաշիստական ռազմական կազմակերպությունները, շեշտը դնում է զորավարժությունների, ռազմական ողջույնների և ծայրահեղ էթնիկ ազգայնականության վրա:
Վկայակոչելով RSS-ի գլխավոր գաղափարախոսներից Գոլվաքին, Քեսավանը վկայակոչում է 1939 թ.վերջինիսի հեղինակած՝ «Մենք, կամ մեր ազգությունը։ Սահմանված» գիրքը։
Այս գրքում հեղինակը բացահայտորեն ողջունել է Գերմանիայի կողմից հրեաների էթնիկ զտումները՝ որպես «ազգային հպարտություն» և օրինակ Հնդկաստանի համար։ Նա գրել է. «Գերմանիան ցույց տվեց իր ազգայնականությունը ամենաբարձր մակարդակով՝ երկիրը մաքրելով սեմական ռասաներից՝ հրեաներից: Սա մեծ դաս է մեզ համար»:
Փոքրամասնությունների նկատմամբ գործադրվող ճնշում
Քեսավանը կարծում է, որ BJP-ն կիրառել է այս գաղափարները։ Կուսակցության ղեկավարները մուսուլմաններին ուղղակի կամ անուղղակիորեն անվանում են «տերմիտներ» և պարբերաբար ջանքեր են գործադրել նրանց քաղաքականապես մարգինալացնելու և ասպարեզից վերացնելու համար։
Օրինակ՝ Հնդկաստանի խորհրդարանում և նահանգային ժողովներում BJP-ից մուսուլման ներկայացուցիչներ չկան:
Հոդվածագիրն անդրադառնում է նաև վերջին տասնամյակում մուսուլմանների նկատմամբ տարածված բռնությունն ու խտրականությունը։ Այդ գործողությունները ներառում են սպանություններ՝ կովերի առևտրի պատճառով, տների ավերում և օրենքների ընդունում, որոնք անուղղակիորեն քրեականացնում են մուսուլման տղամարդկանց և հինդու կանանց հարաբերությունները: Նա կարծում է, որ մուսուլմանների համակարգված ճնշումը նպատակաուղղված միջոց է՝ թուլացնելու նրանց կարգավիճակը՝ որպես Հնդկաստանում հավասար իրավունքներ ունեցող քաղաքացիների։
Հնդկաստանի մեծամասնականների գաղափարների նմանությունը նացիզմի հետ
Հեղինակը պնդում է, որ ժամանակակից մեծամասնականների համար նացիզմի հիմնական դասերից մեկն այն է, որ փոքրամասնությոանը որպես հրեշ ներկայացնելով մեծամասնությանը վերածեն քաղաքական հրեշի։ Ճիշտ այնպես, ինչպես Հիտլերը կարողացավ 20 տարուց պակաս ժամանակում հրեաներին վերածել ցածր խավի, BJP-ն փորձում է մարգինալացնել հնդիկ մահմեդականներին:
Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Գոլվաքին գրել է. «Ոչ հինդուները կամ պետք է ամբողջությամբ տարրալուծվեն հինդու մշակույթի մեջ, կամ ապրեն հինդու ազգի իշխանության ներքո՝ առանց քաղաքացիության իրավունքի»:
Հնդկաստանի ապագան և ֆաշիզմի դանդաղ վերելքը
Քեսավանը պնդում է, որ Հնդկաստանը, հաշվի առնելով իր բարդ ժողովրդավարական համակարգը, արագ չի դառնա ֆաշիստական ազգ և գործընթացը երկար կտևրի։ Սակայն, ինչպես Մյանմարի և Շրի Լանկայի դեպքում, մեծամասնական ռեպրեսիան կարող է հանկարծակի ահսնել գագաթնակետին, ինչպես եղավ ռոհինգյա մուսուլմանների ցեղասպանության և Շրի Լանկայի թամիլների նկատմամբ բռնաճնշումների ժամանակ:
Հեղինակը եզրակացնում է, որ ամեն անգամ, երբ հիմնական քաղաքական գործիչները խոսում են «ազդեցիկների» և «հինգերորդ շարասյուների» և փոքրամասնությունների հավաքագրման ձախողման մասին, օդում կա ֆաշիզմի նշույլ:
Եզարափակելով հոդվածը, նա զգուշացնում է, որ թեև Հնդկաստանի վերափոխումը ֆաշիստական պետության կարող է դանդաղ լինել, BJP-ի մեծամասնական քաղաքականությունը վտանգավոր կերպով համընկնում է նացիստական գաղափարախոսությունների հետ: Նա ընդգծում է, որ այս գործընթացին ուշադրություն դարձնելը և դրան դիմակայելը անհրաժեշտ է՝ ժողովրդավարությունը և փոքրամասնությունների իրավունքները պահպանելու համար։