Քաոսային վիճակի սրում և Երրորդ համշխարհային պատերազմի վտանգ
https://parstoday.ir/hy/news/world-i223188-Քաոսային_վիճակի_սրում_և_Երրորդ_համշխարհային_պատերազմի_վտանգ
Ֆրանսիական Le Monde թերթն անդրադարձել է Փարիզի մտահոգությունը՝ կապված Ուկրաինական պատերազմի՝ համաշխարհային մասշտաբ ստանալու հետ։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Սեպտեմբեր 18, 2024 13:03 Asia/Tehran
  • Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնական կայսրության անկումը
    Երկրորդ համաշխարհային պատերազմում Ճապոնական կայսրության անկումը

Ֆրանսիական Le Monde թերթն անդրադարձել է Փարիզի մտահոգությունը՝ կապված Ուկրաինական պատերազմի՝ համաշխարհային մասշտաբ ստանալու հետ։

Pars Today-ի հաղորդմամբ՝ զգուշացնելով Բելառուսի վրա հավանական հարձակման հետևանքների կապակցությամբ, նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է. «Բելառուսի վրա հարձակումը կդառնա երրորդ համաշխարհային պատերազմի կայծը։ Թշնամիներին, մրցակիցներին և նրանց,  ովքեր դեռ չեն գիտակցել, զգուշացնում եմ՝ Բելառուսի վրա հարձակումը համարժեք է Երրորդ համաշխարհային պատերազմին»։ 
Ռուսաստանի տարածքի վրա հեռահար հրթիռներով հարձակվելու սահմանափակումները վերացնելու Կիևի և Արևմուտքի բանակցություններին և այդ կապակցությամբ Մոսկվայի հնչեցրած նախազգուշացումներին զուգահեռ, որոշ եվրոպական երկրների մտահոգում է այն հանգամանքը, որ հետագա զարգացումները կարող են ընդլայնել պատերազմի շրջանակը, ինչի հետևանքով կրակը կվառի հենց պատերազմը հրահրողներին։ 
 ՌԴ Պետդումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է. «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շուլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող են հրահրել հակամարտություն, որն անուղղելի հետևանքներ կունենա։ ԱՄՆ-ի ու Եվրամիության խորհրդարանները պետք է դիտարկեն Ռուսաստանի վրա հարձակվելու համար արևմտյան զենքի կիրառումը թույլ տալու հետևանքները»։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն այս կապակցությամբ հայտարարել է. «Մենք հիմա երրորդ համաշխարհային պատերազմի շեմին ենք և ես կարող եմ կանխել այդ պատերազմի բռնկումը, եթե հաղթեմ ընտրություններում»։ 
Իսկ ֆրանսիական  Le Monde թերթն անդրադարձել է Փարիզի մտահոգությունը՝ կապված Ուկրաինական պատերազմի՝ համաշխարհային մասշտաբ ստանալու հետ։ Ըստ թերթի՝ ֆրանսիացի պաշտոնյաներին մտահոգում է պատերազմի՝ վերահսկողությունից դուրս գալու հավանականությունը։ 
Թերթը  գրում է, որ Մոսկվայի և ՆԱՏՕ-ի ուղիղ առճակատման  մտահոգությունը վերջին մի քանի օրերին կտրուկ աճել է, և որոշ լուրերի համաձայն՝ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները դիտարկում են Ռուսաստանի վրա հեռահար հրթիռներով հարձակում իրականացնելու համար Կիևին թույլտվություն տալու հարցը։ 
Le Monde-ը, վկայակոչելով ֆրանսիացի դիվանագիտական պաշտոնյայի, գրել է. «Մենք պետք է ամեն ինչ անենք՝ Երրորդ համաշխարհային պատերազմը կանխելու համար»։ 
Անդրադառնալով ռուս բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝  նախագահ  Վլադիմիր Պուտինի  նախազգուշացումներին, ֆրանսիացի դիվանագետը նշել է, որ չպետք է հերթել այն փաստը, որ ռուսները կարող են ընդլայնել իրենց ռազմական գործողությունների մասշտաբները։