Դեսպան Կոպիրկինն այցելել է հայ-իրանական սահմանին տեղակայված ՌԴ սահմանապահ ջոկատ
https://parstoday.ir/hy/news/world-i223200-Դեսպան_Կոպիրկինն_այցելել_է_հայ_իրանական_սահմանին_տեղակայված_ՌԴ_սահմանապահ_ջոկատ
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը սեպտեմբերի 17-ին այցելել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի հետ սահմանին տեղակայված ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության 127-րդ ջոկատ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2024 15:00 Asia/Tehran
  • Դեսպան Կոպիրկինն այցելել է հայ-իրանական սահմանին տեղակայված ՌԴ սահմանապահ ջոկատ

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը սեպտեմբերի 17-ին այցելել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի հետ սահմանին տեղակայված ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության 127-րդ ջոկատ:

Ինչպես հայտնում են ՌԴ դեսպանատնից, դեսպանը հանդիպել է ջոկատի հրամանատար, գնդապետ Ա. Շչերբակովի հետ, ծանոթացել հաջորդ տարի 70-ամյակը նշող ստորաբաժանման պատմությանը:

Շչերբակովը ներկայացրել է պատասխանատվության հատվածում իրավիճակը և նշել ջոկատի օպերատիվ-ծառայողական գործունեության ընթացիկ տարվա որոշ՝ առավել նշանակալի արդյունքներ: Դրանց թվում են սինթետիկ և բուսական ծագման թմրանյութերի մաքսանենգության խոշոր խմբաքանակի կասեցումը, «Ագարակ» անցակետում պետական սահմանը խախտողների բազմաթիվ ձերբակալություններ։

Դեսպանն ու նրան ուղեկցող անձինք ծաղիկներ են խոնարհել «Բոլոր սերունդների սահմանապահներին» հուշարձանին:

Հիշեցնենք, որ ռուս սահմանապահները ներկայումս տեղակայված են Հայաստանի՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին։ Նախկինում նրանք հայ գործընկերների հետ համատեղ վերահսկողություն էին իրականացնում Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի հսկիչ կետում, սակայն օգոստոսի 1-ից Հայաստանի խնդրանքով հեռացել են այնտեղից: